Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆՀոկտեմբերի 6-ին կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 5-ից 13-ն անցկացվող «Որոնում-2017» մարտավարամասնագիտական ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ու ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցերի լայն շրջանակ:

Խորագիր՝ Նորություններ


09/10/2017