Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ



ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորումը նշեց կազմավորման 19-րդ տարեդարձը: Զորամիավորման կազմի մեջ մտնող զորամասերից յուրաքանչյուրը փառավոր ուղի է անցել՝ մարտական մկրտությունը ստանալով Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում: Դյուրին չի եղել հաղթանակի հասնելու ուղին: Այն մեզ է տրվել մեր զինվորների անօրինակ սխրանքի և բազմաթիվ քաջորդիների կյանքի գնով:

Ուղիղ 19 տարի առաջ՝ 1998 թ. օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սկսվեց 5-րդ զորամիավորման կազմավորման գործընթացը, որն ավարտվեց հոկտեմբերի վերջին:Իսկ 2002-ի հունվարի 22-ին բանակային կորպուսին հանձնվեց մարտական դրոշ:

…Տոնական միջոցառումը սկսվեց Սուրբ պատարագով՝ հանդիասպետությամբ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Պատարագիչն էր Տ. Ենովք քահանա Եսայանը: Ներկա էին բարձրաստիճան սպաներ, բազմաթիվ հյուրեր: Աղոթք ու մաղթանք բարձրացվեց  Հայրենիքի բարօրության և հայրենյաց սահմանների անառիկության համար: Իրենց անմացորդ ծառայությամբ աչքի ընկած զինվորներն ու սպաները, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրում ունեցած ուսուցիչներն  ու մշակույթի գործիչներն արժանացան պարգևների և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի <<Օրհնության Գրին>>:

5-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով: Նա ներկայացրեց զորամիավորման անցած ուղին՝ կազմավորման ընթացքը և ներկայիս ձեռքբերումները:

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆԶորամիավորման հրամանատարը առանձնակի ընդգծեց իր նախորդների ունեցած անուրանալի ավանդը: Զորամիավորման առաջին հրամանատարը եղել է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Այնուհետև կորպուսի հրամանատարի պաշտոնին են նշանակվել  գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանը, գեներալ-լեյտենանտ Վ. Գրիգորյանը,  գեներալ-մայոր Ա. Մակարյանը, գեներալ-մայոր Կ. Քոչունցը, գեներալ- մայոր Ի. Մաթևոսյանը: Գեներալ-մայոր Կ. Աբրահամյանի բնորոշմամբ ՝ <<յուրաքանչյուրն իր անբասիր ծառայությամբ նպաստել է զորամիավորման մարտունակության բարձրացմանը>>:

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ-Ի ցույց դնելով 19-ը տարիների ընթացքում իրականացված հսկայածավալ աշխատանքները՝ մենք հասկանում ենք, որ զորամիավորումը մեծ ավանդ ունի  հայրենիքի անկախության և պաշտպանության սուրբ գործում. զորամասերը խաղաղ պայմաններում արարում են, իսկ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել են արիության և սխրանքի բազմաթիվ օրինակներ…Հիշելով մեր անցյալը և ոգեկոչելով մեր ընկած հերոսներին՝ մենք ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է լծվենք Հայրենիքի անկախության և պետականության ամրապնդման առաքելությանը, որովհետև այսօր մեզ է վստահված Հայրենիքի ճակատագիրը,-ընդգծեց գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը:

Տոնը շարունակվեց համերգով: Ելույթ ունեցան Մալաթիայի Հայորդյաց տան <<Նռանե>> պարային համույթը և Նոր Նորքի Հայորդյաց տան <<Հայկազունք>> ազգագրական երգի –պարի համույթը: Նրանց ելույթներն ուղեկցվում էին տեսաֆիլմով. ներկայացվում էր պատերազմի բովում ծնված մեր բանակի կազմավորման ուղին, որով սկիզբ է դրվել ուժեղ և անպարտելի երկիր ունենալու անշրջելի գործընթացին:

Հասմիկ Պողոսյան

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

DSC_0113

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


08/09/2017