Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՀանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Երկրի ղեկավարը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ եղել է հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկում՝ շրջել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական և ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին: Հանրապետության նախագահը նվերներով խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրաբար և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների: Նա շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին, մաղթել նրանց հաջողություն, բարի ծառայություն և ընդգծել, որ նրանց բարեխիղճ ծառայությունը մեծապես գնահատվում է, և նրանց շնորհիվ է մեր ժողովուրդը հանգիստ պայմաններում աշխատում և զարգացնում մեր հայրենիքը:

Ս. Սարգսյանն այնուհետև մասնակցել է Իջևանում տեղակայված զորամասի նոր զինավանի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարարը, զորամասի հրամանատարը, ԶՈՒ հոգևոր առաջնորդը, պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը: Նորակառույց զինավանի բացմանը նվիրված միջոցառումից և հանդիսավոր երթից հետո Հանրապետության նախագահը շրջել է զորանոցում, ծանոթացել պայմաններին, զրուցել անձնակազմի հետ և զինվորական ճաշարանում ճաշել զինվորների ու հրամանատարների հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


14/07/2017