Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ



ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸՀայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ քննարկումներ և այցելություններ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասեր:

Հայաստան է ժամանել նաև Բելառուսի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը` երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


10/07/2017