Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում ավարտվել են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ամառային շահագործման ռեժիմի փոխադրելու աշխատանքները: Դրանց նախորդել են համապատասխան նախապատրաստական միջոցառումներ: Մասնավորապես՝ ենթակա զորամասերի հրամանատարների՝ սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալների ու ծառայությունների պետերի մասնակցությամբ կայացել է  եռօրյա հավաք:

Ուսուցողական մեծ նշանակություն է ունեցել հատկապես հավաքի շրջանակներում անցկացված ցուցադրական պարապմունքը: Ուսումնական կետերը համալրված էին սպառազինությամբ, տեխնիկայով, վառելիքաքսուքային նյութերով, համապատասխան գործիքներով, անհրաժեշտ այլ նյութերով: Թեմաները բազմազան էին՝ զրահատանկային սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման ամառային ռեժիմի անցնելու առանձնահատկությունները, հրթիռահրետանային սպառազինության  և զինամթերքի սպասարկման կարգը և այլն:

Հավաքից հետո զորամասերում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ամառային ռեժիմի անցման աշխատանքներ, որոնց ընթացքում անձնակազմը ևս մեկ անգամ ուսուցանվել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի բարվոք վիճակն ու դրանց շահագործման և սպասարկման բարձր ցուցանիշը զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացման կարևոր գործոններից են: Դրանցով է մեծապես պայմանավորված ռազմերթի, զորավարժության, մարտական խնդիրների կատարման ժամանակ ստորաբաժանման առջև դրված խնդրի գերազանց կատարումը:

Վաչե Մկրտչյան

1-ին զորամիավորման թղթակցական կետ