Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան զորամասերից մեկը: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ զինվորական ճաշարանում ճաշել զինվորների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Հանրապետության նախագահն այնուհետեւ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ:

Այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են եղել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների: Այնուհետեւ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական համագործակցության շրջանակում ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ բանակը նոր սպառազինությամբ եւ տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 9-ին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում այցելել է Արցախի հարավային եւ հարավարեւելյան մի շարք զորամասեր, որի ընթացքում նրան ուղեկցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը եւ Լեւոն Մնացականյանը, զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:

Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետեւել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Տեղում քննարկվել են զորքերի պատրաստությանն առնչվող մի շարք խնդիրներ, տրվել են համապատասխան հանձնարարականներ: Սերժ Սարգսյանը պարգեւատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներին բարեխիղճ եւ գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության եւ անմնացորդ նվիրումի համար զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ նախագահը պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆախագահը ներկա է եղել նաեւ սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի եւ երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին եւ բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: Նա նաեւ խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի եւ Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր, ունկնդրել է զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին են ներկայացվել ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:  ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում եւս տեղի է ունեցել հերթական զորանոցի եւ զորամասի օժանդակ շինությունների բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո նախագահները Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների եւ մտավորականության ներկայացուցիչների հետ մասնակցել են շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին:

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ՀՀ եւ ԼՂՀ նախագահները մասնակցել են «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2016