Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ



ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 26-ից 30-ը 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում կազմակերպվեցին ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ: Պարապմունքների նպատակն էր դիպուկահարների մասնագիտական և կրակային պատրաստվածության աստիճանը, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն ստուգելը և այլն:

Հավաքների ընթացքում դիպուկահարները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվեցին լավ և գերազանց գնահատականներ: Կրտսեր սերժանտ Արթուր Հակոբյանը, շարքայիններ Արման Նազարյանը, Սարգիս Թադևոսյանը, Տիգրան Մելքոնյանը, Արման Ստեփանյանը ստացան գերազանց գնահատականներ:

Գործնական վարժանքների ընթացքում զինծառայողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, հմտություններ և փորձ:

5-ՐԴ ԲԶ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


06/10/2016