Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ



Հաղթենք ոչ թե ուժով ու բռնությամբ, այլ՝ սիրով ու բարությամբ:
Հրանտ Շահինյան

Հրանտը մեծ մարմնամարզիկ էր, իմ ավագ ընկերն ու խորհրդատուն, բոլորի կողմից սիրելի անձնավորություն:
Ալբերտ Ազարյան
Օլիմպիական խաղերի եռակի հաղթող

Հրանտ Շահինյանը հատկապես ուժեղ էր օղակների վրա ու նժույգթափ վարժություններում, իսկ ահա ազատ վարժությունների ժամանակ նա չէր կարողանում ավելի բարձր տեղեր զբաղեցնել, պատճառը դեռեւս պատերազմի ժամանակ վիրավոր ոտքն էր:
Հրանտը միշտ էլ ասում էր, որ ինքն ունի 500+2 երեխա՝ նկատի ունենալով նաեւ իր սաներին:
Էմմա Շահինյան

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆ  ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸՀրանտ Շահինյանը ծնվել է 1923 հուլիսի 30-ին Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ 1951թ.:
ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն 1952թ:
Տարբեր վարժություններում ԽՍՀՄ յոթակի չեմպիոն:
Հելսինկիի 15-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի ոսկե և արծաթե մեդալակիր 1952թ.:
15-րդ ամառային Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցող ԽՍՀՄ հավաքականի կազմում հատկապես փայլուն ելույթ ունեցան մարմնամարզիկները, որոնցից ամենատարեցը` Հրանտ Շահինյանը, իր ցուցադրած բարձրակարգ տեխնիկայով ու վարժությունների կատարման մաքրությամբ ուղղակի ցնցում է մարմնամարզության աշխարհը:
Նժույգթափերում Շահինյանն առաջին անգամ կատարում է մի հնարք, որը հետագայում կոչվում է նրա անունով:
Հելսինկիում Շահինյանը նվաճում է եւս մեկ ոսկե մեդալ, այս անգամ թիմային պայքարում:
Թիմային մրցումներում աշխարհի չեմպիոն:
Աշխարհի բրոնզե մեդալակիր 1954 թ.:
ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ 1961թ.:
ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ 1966թ.:
* Մարմնամարզության Համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է Շահինյանի պտուտան:

* Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, որից հետո իրեն ամբողջությամբ նվիրաբերել է մարմնամարզությանը:

* Նա եղել է Հայսպորտպետկոմի նախագահ և փոխնախագահ:

* ԽՍՀՄ-ում առաջինը Շահինյանի պատվին հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց:

* Լեգենդար մարմնամարզիկի հիմնադրած մարզադպրոցը անվանվել է իր անունով, ինչպես նաև Հրանտ Շահինյանի անունով են կոչվում Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը:

* Մեծանուն մարմնամարզիկի կիսանդրին տեղադրված է իր մարզադպրոցում և ֆիզկուլտուրայի մայր բուհում:

* Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկի հարցումների արդյունքներով՝ Հրանտ Շահինյանը զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը:

* Հրանտ Շահինյանին է նվիրված ՀՀ փոստային նամականիշ:

* «Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի», «Աշխատանքային Կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշանների ասպետ է:
Հրանտ Շահինյանը մահացել է 1998 թվականին:

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Մարզաշխարհ


03/08/2016