Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԶԻՆՎՈ՛Ր…



ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԶԻՆՎՈ՛Ր...Մայիսի 21-ին լրացավ առաջնագծում ծառայող շարքային Վիտալի Գրիգորյանի 20-ամյակը:  Նա մեր այն զինծառայողներից է, որին, վստահ ենք, մեծ ապագա է սպասվում իր մասնագիտության՝ լրագրության եւ այլ ասպարեզներում: Նրա ստեղծագործություններն արդեն իսկ հրապարակվել են «Հայ  զինվոր» պաշտոնաթերթի էջերում: Վիտալիին շատ են սիրում թե՛ զորամասում եւ թե՛ Խաչիկ համայնքում: Նրան բոլորը լավ են ճանաչում, քանի որ  հաճախ է վարում  զորամասի եւ համայնքի ջանքերով կազմակերպված միջոցառումները: Կենսախինդ ու բարի մեր այս զինվորը միշտ աչքի է ընկել ոգու ամրությամբ  եւ նվիրվածությամբ:

Սիրով շնորհավորում ենք քեզ՝ տարեդարձիդ առթիվ, սիրելի՛ Վիտալի, մաղթում  բարի ծառայություն ու ուրախ տունդարձ:

 

Զորամասի անձնակազմի եւ Խաչիկ գյուղի համայնքի կողմից

Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Բանակ և հասարակություն


01/06/2016