Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ



ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆՄայիսի տասնութին աշխարհազորայինները առաջնագծից վերադարձան հարազատ օջախներ: Անցկացված վերջին հրահանգավորման ընթացքում, դիմելով իր ենթականերին՝ աշխարհազորայինների ջոկատի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանը (լեգենդար Ամարասի Արթուր) շնորհակալություն հայտնեց ջոկատի անդամներին` բարեխիղճ ծառայության համար պատվոգրեր հանձնելով առավել աչքի ընկած կամավորականներին: Գնդապետը կամավորականների համար նաեւ հաճելի անակնկալ էր պատրաստել. կամավորականներին իրենց արվեստով շնորհակալություն հայտնելու էին եկել հայկական էստրադայի ճանաչված աստղերը: Նրանք մարտական ծառայությունն ավարտած աշխարհազորայինների պատվին հանդես եկան երեքժամյա համերգային ծրագրով:

Երեւանից ժամանած հյուրերն ու մենակատարները երախտիքի խոսք ուղղեցին կամավորականներին եւ ազգային բանակի զինծառայողներին՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ քառօրյա պատերազմը ոչ թե կոտրեց ու ահաբեկեց, այլ է՛լ ավելի միավորեց ու համախմբեց մեզ բոլորիս: Մեր զինվորներն էլ իրենց հերթին գիտակցեցին, հասկացան, որ միայնակ չեն առաջնագծում, եւ որ նրանց թեւ ու թիկունք է կանգնած ամբողջ հայ ազգը:

Ք. Թադեւոսյան

Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Բանակ և հասարակություն


01/06/2016