Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԶՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՀԱՊԿ) ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ



Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ներկայացնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի նոր հրամանատարին՝ նախկինում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, հայտարարել է, որ նրա փորձը, գիտելիքները և կազմակերպչական հմտությունները մեծապես կնպաստեն ՀԱՊԿ-ի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծմանը:

«Ներկայումս կազմակերպության կարեւոր խնդիրներից է մշակել եւ իրականացնել արդյունավետ մեխանիզմներ պաշտպանելու ՀԱՊԿ անդամ պետություններին ժամանակակից սպառնալիքներից ու մարտահրավերներից: Ես վստահ եմ, որ Անատոլի Ալեքսեևիչի փորձը, գիտելիքներն ու կազմակերպչական հմտությունները մեծապես կնպաստեն դրանց լուծմանը»,- ասել է Շոյգուն արարողության ժամանակ՝ Սիդորովին հանձնելով Ռուսաստանի նախագահի շնորհած պատվոգիրը:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հմուտ հրամանատարության կապակցությամբ:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Ռազմաքաղաքական


03/12/2015