Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



ԱՄՆ պաշտպանության նախարարության գնումների և տեխնոլոգիաների վարչության ղեկավար Էշթոն Քարթերը հանդիպել է Northrop Grumman ընկերության և ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել է նոր սերնդի NGB ռմբակոծիչի ստեղծման հեռանկարները: Նախատեսվում է, որ նոր ինքնաթիռների ստեղծման և գնման ծրագրի վրա կծախսվի մոտ 40-50 միլիարդ դոլար: ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը մտադիր է NGB մեկ ինքնաթիռի համար վճարել 550 միլիոն դոլարից ոչ ավել: Ընդհանուր առմամբ, սպառազինության պետք է վերցվի 80-100 նոր ռմբակոծիչ, դրանք կփոխարինեն 66 հատ B-1B Lancer, 20 հատ B-2 Spirit, 85 հատ B-52 Stratofortress ռմբակոծիչներին: NGB նախագծի ֆինանսավորումը կսկսվի 2012թ.:
Նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր աշխատանքները, տեխնիկական տվյալները գաղտնի կլինեն, սակայն ֆինանսական ծախսերի մասին տեղեկատվությունը` ոչ:
NGB-ի ստեղծման ծրագիրն սկսվել է 2007թ., ապա դադարեցվել 2009թ. կեսերին: Այն վերսկսելու որոշում կայացվել է այս տարվա սկզբին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


23/05/2011