Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՈՒՏԸ



Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հաղորդել են, որ հայկական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, պատասխանելով ռուսական Regnum լրատվական գործակալության այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը, ասել է.
– Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, նույնիսկ առաջին հայացքից զավեշտական են: Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները, ըստ որոնց` ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել նույն ժամին` 10:04-ին ու նույն` Ֆիզուլիի շրջանում, իսկ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել 09:56-ին` Թարթառի շրջանում: Այս ամենը վկայում է, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն ու արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/04/2011