Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ



ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանող

Ես շատ պատմություններ եմ լսել բանակի և ծառայության մասին և գիտեմ, որ սահմանին կյանքն ամենևին էլ խաղաղ չէ: Գիտեմ, որ զինվորներն իրենց օրը սահմանում սկսում են աղոթքով և աղոթքով էլ ավարտում են: Գիտեմ, որ նրանց սրտին սեղմված զենքը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է շիկանալ` պաշտպանելով հայրենիքի սահմանները:

Ճիշտ է, ինքս դեռ չեմ հասցրել ծառայել, բայց հոգեպես արդեն պատրաստ եմ դրան: Ո՞վ է ասել, որ հայրենիքի պաշտպանությունը հեշտ գործ է, իհարկե՝ կան դժվարություններ, և յուրաքանչյուր ոք պետք է պատվով հաղթահարի այդ դժվարություններն ու պատվով պաշտպանի հայրենիքը: Ինքս ել գիտեմ, որ հեշտ չի լինելու բանակում, բայց քաջ գիտակցում եմ՝ հայրենիքս ինձ նմանների կարիքն ունի, և պատրաստվում եմ մեկնելու ծառայության: Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր մտածում են, թե ծառայելով հայրենիքին կորցնում են իրենց կյանքի լավագույն տարիները, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի՝ հայրենիքը այս դժվարին ժամանակաշրջանում իր օգնության կարիքն ունի, և մենք պարտավոր ենք օգնության ձեռք մեկնել նրան, այսինքն` մեր հայրերին ու մայրերին, մեր եղբայրներին, այսինքն` ինքներս մեզ:

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


14/08/2014