Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԻԴ՝ ԱՄՈՒՐ, ԲԱԶՈՒԿԴ՝ ՊԻՆԴ…



Տրդատ ջան, նախ բարի զորակոչվեցիր, բարի զինվորացար և բարի ծառայություն քեզ ու ծառայակից ընկերներիդ, քեզ ու բոլոր զինվորներին։ Եկանք, տեսանք, հիացանք, հուզվեցինք։ Այդքան զինվոր միասին տեսնելն արդեն հուզիչ է, ոգևորող։ Հպարտությո՛ւն է։ Զինվորական երդման արարողությունը ծառայության սկիզբն է միայն, նախերգանքը։ Հետո առիթ կունենաք հիշելու ու իմաստավորելու երդման յուրաքանչյուր բառը, նախադասությունը։ Գաղտնիք չէ՝ դժվար ժամանակներ ենք ապրում, հայրենիքի սահմանների անդորրը խախտվել է, հակառակորդը սպառնում է մեր սրբություններին։ Այս օրերին զինվոր լինելն արդեն իսկ հերոսություն է։ Հերոսաբար էլ կրեք ազգային բանակի մարտիկի բարձր կոչումը։ Ես վստահ եմ, որ և՛ դու, և՛ ընկերներդ քաջաբար կծառայեք, խիզախաբար անառիկ ու աննվաճ կպահեք մեր հայրենիքի սահմանները։ Անփորձանք ծառայեք ու պատվով տուն վերադարձեք։

Բարի ծառայություն, Տրդատ ջան, ոգիդ՝ ամուր, բազուկդ՝ պինդ, զենքդ՝ անվրեպ։

Քո մորեղբայր՝ Էդիկ Դավթյան

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Բանակ և հասարակություն


14/08/2014