Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 25-ին «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցավ գիտաժողով «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ: Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները կարևորեցին ֆիզիկական պատրաստության դերը երիտասարդության դաստիարակության գործում` նշելով, որ պատանիներին տալով ֆիզիկական պատրաստության որակներ, նրանց զերծ են պահում արատավոր շատ երևույթներից` Հայոց բանակի համար պատրաստելով ֆիզիկապես և հոգեպես ամուր զինվորներ: Ելույթ ունեցողները շեշտեցին նաև համակարգված և հետևողական համագործակցության կարևորությունը երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ: