Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՐԴՈՒՆ



Իմ ազնիվ որդի, զինվոր ես դարձել և հանդիսավոր երդում ես տվել,

Որ անձնվիրաբար պիտի ծառայես հայրենի հողդ անառիկ պահես,

Այսօր ազգիդ հոգսերը ուսերիդ, մարտընկերներիդ հետ անքուն գիշերներ

Սահման ես հսկում, իմ քաջ դյուցազուն,

Եվ ցուրտ և խավար քեզ չեն վախեցնում։

Դու սահման պահող իմ զինվոր որդի, սրբազան պարտքդ հպարտ կատարիր։

Ոգու հաղթությամբ բանակ ենք ստեղծել, դու արիությամբ, պատվով ծառայիր,

Երբ ծառայությունդ փառքով կատարես ու վերադառնաս՝

Մարդիկ կօրհնեն քո ծննդյան օրը և կասեն՝ հալալ է հորն ու մորը։

ԳՈՀԱՐ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ

նամակը որդուն`

Գևորգ Մանվելյանին

ք. Բյուրեղավան

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Բանակ և հասարակություն


12/09/2013