Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր  ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած  զինվորներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպելով նաև զորացրված տղաների  ծնողներին և հարազատներին, Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

Խորագիր՝ Նորություններ


13/03/2023