Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏՄարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:

Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։

Խորագիր՝ Նորություններ


13/03/2023