Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ2023 թվականի հունվար ամսից զինված ուժերում երեք փուլով մեկնարկեց ԶՈՒ շախմատի թիմային առաջնությունը: Մրցաշարի եզրափակիչ՝ համաբանակային փուլն անցկացվեց Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում:

Առաջնությունն անցավ կազմակերպված, առողջ և անզիջում պայքարում: Մրցավարությունն իրականացրին ՀՀ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաները և շախմատի տան առաջատար մասնագետները:

Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.

 1-ին տեղ` 3-րդ բանակային զորամիավորման թիմ,

2-րդ տեղ` Հատուկ բանակային զորամիավորման թիմ,

3-րդ տեղ` 5-րդ բանակային զորամիավորման թիմ:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, իսկ թիմերը՝ գավաթներով:

 

Խորագիր՝ #08 (1473) 01.03.2023 - 07.03.2023, Ազգային բանակ


03/03/2023