Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ



ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆԶինված ուժերում մեկնարկել են մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակը որակապես նոր բանակ ունենալու գաղափարն է՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը՝ ամուր հիմք ստեղծելով արհեստավարժ բանակի համար:

2022-ը սկսվեց, շարունակվեց ու ավարտվեց զինված ուժերի արդիականացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների քննարկմամբ ու ներդրմամբ: Նման առաջնահերթ ծրագրերից է «Պաշտպան հայրենյացը»:

Պայմանագրային զինվորական ծառայության անցման այս համակարգն արդեն գործողության մեջ է՝ սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:

– Ինձ համար պատիվ է ծառայել իմ երկրի զինված ուժերում: Կարծում եմ, որ բոլորս մեր ներդրումը պետք է ունենանք բանակի հզորացման ու Հայրենիքի շենացման գործում: Ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս,- ասում է ժամկետային զինծառայող Գրիշան:

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ-«Պաշտպան հայրենյաց» ծրագրով կես տարի ծառայելուց հետո կարող ես անցնել զինվորական պայմանագրային ծառայության: Համոզված եմ՝ այն անպայման կնպաստի մեր բանակի հզորացմանը: Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, պաշտպանելու իմ երկիրը,- ընկերոջը միանում է Էդմոնը:

-Երբ լսեցի ծրագրի մասին, հետաքրքրվեցի և ցանկացա մասնակցել: Ոգևորված եմ, պետք է լավ ծառայեմ, առաջադրված խնդիրները գերազանց կատարեմ, որ կարողանամ ընդգրկվել ծրագրում,- ասում է Արթուրը: Իսկ նրա ընկեր Հովհաննեսն ավելացնում է.

-«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հեռանկարային լավ հնարավորություն է:

Ծրագրի հաջող մեկնարկի մասին է փաստում ոչ միայն հայրենյաց պաշտպանների զինվորական լավ մասնագետ դառնալու, պատվով ծառայելու պատրաստակամությունը, այլև ծրագրի շահառուների մեծ թիվը, որն ի դեպ մրցակցային խթան կդառնա լավագույն կադրերի ընտրության հարցում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Ազգային բանակ


09/02/2023