Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

Դասընթացը վարել են ՊՆ ներկայացուցիչներ, ՊԱՀՀ-ի դասախոսներ և հրավիրված փորձագետներ: Կարևորվել է լրատվամիջոցների դերը պաշտպանական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու հարցում: Քննարկվել են նաև բանակային խնդիրներին առնչվող տեղեկատվության տրամադրման ու հրապարակման, զինվածուժերումտեղիունեցողիրադարձություններիլուսաբանմաննառնչվողմիշարքհարցեր։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Խորագիր՝ Նորություններ


07/12/2022