Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՆՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

Օգոստոսի 17-26-ը անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնության Երևանյան փնջի մրցումները:
Առաջնությունն անցավ անզիջում պայքարի մթնոլորտում: 11 մասնակիցների թվում էր նաեւ ՊՆ կենտրոնական ապարատի հավաքական թիմը: Ի դեպ, մրցավարությունն իրականացնում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՄԱՐԴԸ

Արթուր Ալեքսանյանը եւս մեկ անգամ ապացուցեց՝ ինքն ամենաուժեղն ու անպարտելին է։ Անբացատրելի ուրախություն է, երբ հայ մարզիկի պատվին աշխարհի առաջնությունում հնչում է Հայաստանի հիմնը, երբ նա բարձրացնում է Հայաստանի եռագույնը։

ԱՐՈՆՅԱՆԸ NORWAY CHESS ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Երկարատեւ ընդմիջումից հետո շախմատային աշխարհին իր գեղեցիկ խաղով կրկին հիացրեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն Norway Chess գերմրցաշարի հաղթողի կոչումը:

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 12-ԱԿԻ ՀԱՂԹՈՂ

Իտալիայի 33-ակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Իսպանիայի 33-ակի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում (Ուելսի Ազգային մարզադաշտ, 74500 տեղ) վիճարկեցին Չեմպիոնների լիգայի գավաթը:

ՀԱՂԹԱՆԱԿՍ՝ ԸՆՏԱՆԻՔԻՍ, ՄԱՆՉԵՍԹԵՐԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

ՌԻՆԳԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ

«Իմ կարիերայի ընթացքում ես ոչ մի անգամ նոգդաունի չեմ ենթարկվել: Նայե՛ք դեմքիս, ոչ մի սպի չկա, իսկ ձեռքերս վնասված են, որովհետև ես եմ ուրիշներին ծեծել»:

ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ» ՔԱՌԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

Ամենամյա «Ոսկե գնդակ» ֆուտբոլային մրցանակը սահմանվել է 1956 թվականին, «Ֆրանս ֆուտբոլ» ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից եւ մինչեւ 2009 թվականը բացառապես շնորհվել է եվրոպական ակումբներում հանդես եկող այն ֆուտբոլիստին, որը լավագույնն է ճանաչվել ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Մրցանակին առաջինը տիրացել է անգլիական «Բլեքփուլի» ֆուտբոլիստ Ստենլի Մեթյուզը: