Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 22-ը եվրոպական երկու երկրներում` Ռումինիայում և Սլովակիայում հաջորդաբար կայացած ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում էջմիածնեցի 17-ամյա դյուցազուն Անդրանիկ Կարապետյանը գերազանց ելույթներ ունեցավ` հռչակվելով Եվրոպայի և աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ասում եմ` բացարձակ չեմպիոն, քանզի պատանի հայ ծանրորդը երկու մրցաշարերում էլ անգերազանցելի էր թե՛ պոկում և թե՛ հրում վարժություններում` հեղինակելով Եվրոպայի երեք և համաշխարհային երկու ռեկորդ։

ՍԽՐԱՆՔԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ Է

Ես անսահմանորեն հպարտ եմ մեր բանակով, մեր զինվորներով ու նրանց հրամանատարներով։ Փառք ու պատիվ նրանց։ Իմ ընկերներից շատերն են մասնակցել Արցախյան ազատամարտին, ունեցել ենք անդառնալի կորուստներ։ Ապրելով դրսում` երբեք անհաղորդ չեմ եղել մեր ազատամարտիկ ընկերների, նրանց ընտանիքների կարիքներին և հոգսերին։ «Ստեփան Սարգսյան» ֆոնդը նաև այս հարցերով է զբաղվում։ Հայ զինվորը թող իմանա, որ ինքը բոլորից հզոր է և քաջ, և ոչ մեկը չի կարող նրա կռնակը գետնին խփել։ Որքան ճիշտ ասացիք, մարդ որտեղ էլ լինի, պետք է իրեն հայրենիքի զինվոր զգա, քանի որ միայն հայրենիքը կարող է նրան ուժ տալ։ Ես էլ ամեն անգամ մրցագորգ եմ դուրս եկել որպես իմ ազգի զինվոր։ Ամենից շատ խաղաղություն եմ մաղթում, և թող բոլորը ողջ-առողջ վերադառնան իրենց տները։

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ 15-ՐԴ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սեպտեմբերի 29-ին Վ.Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիսավոր պայմաններում փակվեց համաբանակային 15-րդ սպարտակիադան։ Հինգ օր շարունակ ուժի և կամքի այս գեղեցիկ ստուգատեսում տասը մարզաձևից 400 զինծառայողներ անհաշտ, բայց և արդար մրցակցության մեջ որոշեցին ուժեղագույններին։
Թիմային հաշվարկով անգերազանցելի էր դիվիզիան, որի մարզիկները երեք մարզաձևերից` ռազմամարզական եռամարտ, բազկամարտ և կշռաքարերի բարձրացում, գրավեցին առաջին տեղը` տիրանալով նաև այդ անվանակարգերում խաղարկվող գավաթներին։

ՄԱՐԶԱԿԱՆ

Բեռլինում կայացավ WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման մենամարտը Գերմանիան ներկայացնող երկու ուժեղագույն բռնցքամարտիկների՝ գոտու տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի եւ հավակնորդ, մեր հայրենակից Արթուր Աբրահամի միջեւ։

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ.  «ԵՍ ԴԵՌ ԿՆՎԱՃԵՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»

2009 թվականի Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների 3-րդ մրցանակակիր, 2010 թվականի Բուդապեշտում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, նույն տարվա Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 2011թ. մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2012 թ. Եվրոպայի չեմպիոն: Այս հաղթանակները հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանինն են (96 կգ), որ ընդամենը 20 տարեկան է:

ՄԱՐԶԱԿԱՆ

Ուկրաինայի առաջնությունում արդյունավետ խաղով շարունակում է իր երկրպագուներին հիացնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Առաջնության 6-րդ տուրում «Շախտյորն» Օդեսայում 5-1 խոշոր հաշվով պարտության մատնեց «Չեռնոմորեցին»։ Հենրիխը բացեց հաշիվը, իսկ խաղավերջում եւս երկու գոլ խփելով, դարձավ երեք գոլի հեղինակ։ Ուկրաինայի առաջնություններում դա Մխիթարյանի առաջին հեթ տրիկն էր։ Մխիթարյանը 10 գոլով վստահորեն գլխավորում է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ 60-ՐԴՆ Է

30-րդ ամառային օլիմպիական խաղերը 17 անմոռանալի օրվա ընթացքում իրենց վրա էին սեւեռել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Սպորտային տոնն ավարտվեց, եւ եկել է ժամանակն ամփոփելու արդյունքները։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը արդեն երրորդ անգամ էր հյուրընկալում համաշխարհային այս խոշոր միջոցառումը։ Նախկինում ամառային օլիմպիական խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 եւ 1948 թթ.։