Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է

Առհասարակ ցանկացած երկրի դրոշ բարձրացվում, և երկրի հիմնը հնչեցվում է երկու դեպքում` մեկ երկրի ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ, և մեկ էլ, երբ տվյալ երկրի մարզիկը այս կամ այն սպորտաձևից դառնում է հաղթող: Հայոց եռագույնը բարձրացնելու և մեր պետության հիմնը հնչեցնելու հերթական պատմական ու բաղձալի պահը օրերս մեզ պարգևեցին հունահռոմեական ոճի մեր երկու տաղանդավոր ըմբիշներ` Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Ես համոզված եմ, որ դյուցազունների հաղթանակներից հետո հազարավոր մարդիկ աշխարհում, եթե չասեմ միլիոնավոր, մոտեցել քարտեզին ու մեր երկրի տեղն են փնտրել: Իսկ երբ գտել են, վստահ եմ, մնացել են զարմացած, թե ինչպես կարող է այդ փոքրիկ երկիրը համաշխարհային մարզական նման խոշոր ստուգատեսում խաղարկվող ոսկե մեդալների ութ հավաքածուից տիրանալ երկուսին և թիմային հաշվարկով աշխարհի հզորների մեջ գրավել պատվավոր առաջին տեղը:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը, որ տեղի ունեցավ Բրազիլիայում, հանգուցալուծվեց` մատուցելով բազմաթիվ անակնկալներ: Տիտղոսակիր շատ հավաքականներ, այդ թվում՝ աշխարհի այժմ արդեն նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանին, Իտալիայի, Անգլիայի և այլ ֆուտբոլային գերտերությունների հավաքականներ բացահայտորեն ձախողվեցին` ժամանակից շուտ լքելով ասպարեզը:

ԱՆԴՈ՛, ՀՈՒՊ ՏՈՒՐ...

Ֆուտբոլասերները պետք է լավ հիշեն աշխարհի 2006 թվականի առաջնության Իրանի մասնակցությամբ խաղերից մեկի հետևյալ դրվագը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնի հնչյուններից հետո իրանցի տասնմեկ ֆուտբոլիստներից տասը ծիսական կեցվածքով փռվեցին գետնին` աղոթելու, Բարձրյալից բարեհաճություն խնդրելու, և միայն մեկը ուղիղ ու ձիգ կանգնած մնաց, անշտապ խաչակնքեց՝ աջ ձեռքի իրար միացրած երեք մատները` բթամատը, միջնամատն ու ցուցամատը տանելով ճակատին, կրծքին, ձախ ուսին, աջ ուսին ու ապա իր ընկերների հետ թեթև վազքով կանաչ խաղադաշտ մտավ…

ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ

2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արժեքը գնահատվել է 550 դոլար, ընդ որում՝ օլիմպիական ոսկե մեդալների համար օգտագործվել է 2,5 կգ բարձր հարգի ոսկի։ Փորձագետները արծաթե մեդալը գնահատել են 310 դոլար, իսկ բրոնզե մեդալը, որը պղնձի, անագի և ցինկի խառնուրդ է, գնահատվել է ընդամենը 3 դոլար 25 ցենտ։ Մրցանակների գնային արժեքը պայմանավորված է շուկայում առկա մետաղների միջին գնով, որը կիրառվում է օլիմպիական մեդալների արտադրության ժամանակ։

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան նաև հունահռոմեական ոճի ըմբիշները՝ նվաճելով 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
Գերազանց ելույթ ունեցավ անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը մինչև 96 կգ քաշային կարգում երկրորդ անգամ ճանաչվեց ուժեղագույնը հին մայրցամաքում։ Մեր ըմբիշը շատ վստահ անցկացրեց իր բոլոր 5 մենամարտերը, որոնցում նա մրցակիցներին ընդամենը մեկ միավոր զիջեց. 1/16-ում հաղթելով շվեդ Ստեֆան Շոնին՝ 1/8- ում 12։1 հաշվով՝ վրացի ըմբիշ Սոսո Ջաբիձեին, 1/4 եզրափակիչում՝ 4։0 հաշվով թուրք Կենկ Իլդեմին, ապա նույնպիսի արդյունքով՝ կիսաեզրափակիչում պարտության մատնելով Ադրբեջանը ներկայացնող վրացի Շալվա Գադաբաձեին։

ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

Նոր սերունդը թերևս չպատկերացնի այն մեծ ուրախությունն ու ոգևորությունը, որ մենք մեր փոքրիկ ընկերախմբով ապրեցինք հեռավոր 1987թ. ձմռանը, երբ Ծաղկաձորի սպորտբազա տանող ճանապարհին ձյան մեջ խրված «Նիվա» մակնիշի մեքենայի մեջ տեսանք մեր կուռքին՝ Յուրի Վարդանյանին։ Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե ինչպես մի քանի ընկերով, քրտնամխած օգնեցինք ձների միջից դուրս հանելու օլիմպիական չեմպիոնի մեքենան։ Կարևորն այն է, որ մենք երջանիկ էինք. նախ՝ մեզ բախտ էր վիճակվել մոտիկից տեսնելու լեգենդար մարզիկին, և որ գիտակցում էինք՝ այդ օրվա հուշը մեզ ուղեկցելու է մեր ամբողջ կյանքում։

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով, որին մասնակցել են 30 մարզական լրագրողներ, հանրապետության լավագույն մարզիկ է ճանաչվել Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է նույնպես լոնդոնյան օլիմպիական խաղերի մասնակից բրոնզե մեդալակիր ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Երրորդը լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն է։