Հոգևոր-մշակութային

«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին… Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, հարազատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։ Մեր հայրենիքը:

Մեծն Կոմիտասը կորստից փրկեց մեր մշակութային հզոր ժառանգությունը՝ բանալով հայ երաժշտությունը զարգացնելու ճշմարիտ ճանապարհը: Կոմիտասը հայ երգը հասցրեց Եվրոպա և քաղաքակիրթ աշխարհին ցույց տվեց, որ Հայն ունի իր ուրույն երաժշտությունը: