Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Գրիգորի` Արտաշատի վիրապում գտնվելու վերջին տարում տեղի է ունենում Գայանյան եւ Հռիփսիմյան կույսերի տանջամահ նահատակությունը, որից հետո հայոց թագավորն ու պալատականները, մայրաքաղաքի շատ բնակիչներ բռնվում են անհասկանալի մոլագարությամբ եւ տանջվում ցավերից: Մարդկային բանականությունը եւ կերպը կորցրած թագավորը, լքած պալատն ու արքունի գործերը, թափառում է եղեգնուտներում: Երկրի համար այդ վշտալի օրերին թագավորի քույրը` Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ Տրդատին ու պալատականներին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը:

Հայ ազգը իր պատմության ընթացքում կերտել է փայլուն հերոսական հաղթանակներ` առ Հիսուս հավատքով պայծառակերպված, սուրբ Լուսավորչի տեսիլքով գոտեպնդված, Սահակ – Մեսրոպյան շնչով ազգայնացած, Ավարայրի դաշտով սրբացված: Եվ այս անխոցելի վահանի շնորհիվ է, որ հակառակ այն բանի, որ թշնամիները փորձել են մեր երկիրը գերեզմանի վերածել, մենք մնացել ենք անընկճելի, որովհետեւ ազգը, որ մեռնում է Քրիստոսով, Քրիստոսի հետ էլ հարություն է առնում:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Այսօր քրիստոնեական արժեքներ արտահայտությունը կարելի է լսել ամենատարբեր քննարկումների ենթատեքստում. երբ խոսքը վերաբերում է ազգային գաղափարախոսությանը, բարոյական արժեհամակարգին, կրթադաստիարակչական ծրագրերին, մշակութային քաղաքականությանը եւ այլն։ Որո՞նք են քրիստոնեական արժեքները հայկական բանակի զինվորների պատկերացմամբ, եւ որքանով են համատեղվում հայրենիքի պաշտպանության գաղափարի ու հայոց ազգային արժեքների հետ։ Ներկայացնում ենք մի խումբ զինվորների դիտարկումներն ու խորհրդածությունները։

Հայոց Խոսրով Կոտակ արքայի անտառը օղակող Գեղամա լեռների մի բազուկին է ծվարել փոքրիկ Շաղափ գյուղը։ Ինչպես շատ հայկական բնակավայրեր, անցած դարերում այս գյուղն էլ ապրել է իր ավեր ու ամայի, ծաղկուն ու շեն ժամանակները։ Գյուղը նորից շունչ առավ, երբ հայոց Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականները բնակություն հաստատեցին այստեղ։ Այն դարձավ հայոց բարբառների խճանկար, որովհետեւ պատմական Հայաստանի իրենց բնակավայրերի խոսքն ու շունչը, ավանդույթները իրենց հետ գյուղ էին բերել հայ գաղթականները։

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Հայոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոները առանձնակի նվիրականություն ունեն Հայ եկեղեցու յուրաքանչյուր զավակի համար, որովհետեւ դրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի է Աստծու ներկայությունը հայոց մեջ, Աստծու շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը:

ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՐՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԸ

Պատերազմի այն օրերին ով եղել է ռազմի դաշտում, լավ կհասկանա, որ նայել մահվան աչքերին ու… ապրելը արդեն հերոսություն է, առավել եւս, երբ դու ես հրամանատարը, ու երբ քեզ մոռացած` մահվան աչքերին նայում ես ուրիշի փոխարեն…
– Ամեն անգամ, երբ «Սասունցիներ» ջոկատի տղաներով պատրաստվում էինք սահման դուրս գալ,- վերհիշում է հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն,- տղաների մայրերը գալիս էին մեզ ճանապարհելու։

ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ

Նավակատիքը տաճարի խորանի կանգնեցման, տաճարի եւ Եկեղեցու օրհնության տոնն է: Հնում երեք անգամ եղավ տաճարի նավակատիք: Նախ՝ երբ Սողոմոնը կառուցեց տաճարը, ժողովեց ողջ Իսրայելը եւ սեպտեմբեր ամսին մեծ շուքով ու ճոխությամբ կատարեց տաճարի նավակատիքը: Երկրորդ անգամ, երբ Զորոբաբելը նորոգեց ավերված Երուսաղեմը եւ վերստին կառուցեց տաճարը, մարտ ամսին կատարեց տաճարը նորացնելու մեծ տոնը: Երրորդ անգամ Հուդա Մակաբայեցու ժամանակ կատարվեց տաճարի նավակատիքը, երբ Անտիոքոսի պղծած տաճարը վերստին սրբվեց: