Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Հայրս վերցնում էր դուդուկը, եւ ծիրանափողի աստվածային մեղեդին հորդում էր դուռ ու պատուհանից, լցվում շուրջբոլորը, հետո անտես բարձրանում-բարձրանում էր վեր ու խառնվում երկնքի ջինջ կապույտին։ Այսպես, մեղեդու լեզվով իրենց խոսքուզրույցն էին սկսում ծնողներս։ Ու կոմիտասյան մեղեդիները սրբում-տանում էին տխրությունը, տեղը թողնելով հույսի ու լուսավոր թախիծի։ Մայրս՝ Նոռան, Հովհաննես ամուսնուց գաղտնի սրբում էր արտասուքն ու զուլալ, պարզ ու հուսադրող հայացքով նայում ամուսնուն։ Իսկ Արցախում պատերազմ էր։

ՊԱՏՎԻՐ ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ

Ե. Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ
Այս պատվիրանը մեզ սովորեցնում է սիրել եւ պատվել մեր ծնողներին։ Աստծուց հետո մենք պետք է սիրենք մեր ծնողներին, որովհետեւ մեր աներեւույթ հոգին Աստված է արարում, իսկ մեր երեւելի մարմինը՝ մեր ծնողները, որի համար նրանք երկրորդ աստվածներ են կոչվում իրենց զավակների համար։ Ոչ ոք չի կարող ամբողջապես վարձահատույց լինել իր ծնողներին ողջ կյանքի ընթացքում՝ նրանց չարչարանքների, հոգածության, պահպանության եւ սիրո փոխարեն։ Հատկապես կարեւոր է հոգ տանել ծնողների մասին, երբ նրանք ծերանում են եւ խնամքի ու հոգատարության կարիք զգում։

Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, եւ երբ տեսավ, թե իրենից խորշում է եւ իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.
-Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես։ Եթե կամենայիր հավատալ իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիտոսին, Նրա մորը եւ Աստծո սրբերին։
Եվ քահանան հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.
-Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ։

Մի ազնվական այնքան իրավասեր եւ արդարամիտ էր, որ նույնիսկ դատի ժամանակ մարդու երեսին աչք չէր գցում։ Սա մի անգամ երբ հիվանդացավ եւ մահճի մեջ պառկած էր մերձակա սենյակում, կնոջ աղաղակ ու ողբ լսեց եւ հարցրեց պատճառը, բայց ոչ ոք չհամարձակվեց ստույգ պատմել։ Ապա սպասավորներից մեկին ուղարկեց եւ նրան խստորեն պատվիրեց, որ իրողության ստույգությունն իրեն ասի։ Նա էլ, ահով իմանալով, պատասխանեց.

Ցրտաշունչ ձմեռ ու փոթորիկ է,
Տոկա՛, զինվոր, տոկա՛,
Տոկա՛, եղբայր իմ։

Թշնամին դաժան, թշնամին նենգ է,
Տոկա՛, զինվոր, տոկա՛,
Տոկա՛, եղբայր իմ։

Ապարանով ռազմի դաշտ մեկնելիս Շիրակի Մանթաշի ջոկատների տղաները կանգնում էին, տեսնում Լյուդա մայրիկին, առնում նրա օրհնությունը եւ բռնում ռազմի ճամփան։ Մեքենան նստելիս նրանք գիտեին, որ Լյուդա մայրիկը դույլով ջուր պիտի շաղ տա իրենց հետեւից, որ անփորձանք հետ գան։ Ու տղաներն այդ հավատով մեկնում էին պատերազմ։ Այդպիսի զորեղ հավատով էին նրանք հանդիպում Լյուդա մայրիկին, հավատում այդ բարի կնոջ խոսքին, օրհնանքին։ Երբ Ապարանի ջոկատի տղաները (հրամանատարը որդին էր՝ Ռազմիկ Պետրոսյանը) մեկնում էին ռազմի դաշտ, հանկարծ ու Լյուդա մայրիկը ճանապարհողներից մեկնումեկին տեսներ լաց լինելիս կամ արցունքն աչքերին։

Ապարանցի Ալբերտ Դիլանյանի կինը՝ Մանուշակը, Մարտունու Կոլխոզաշեն գյուղից է, իսկ սասունցի Արա Թովմասյանի կինը՝ Ռուզաննան՝ Ստեփանակերտից։ Ալբերտն ու Արան իրար չեն ճանաչում։ Կռվել են Արցախի տարբեր հատվածներում, ու երբ հաստատվեց հրադադարը, հաղթանակած իրենց հետ Հայաստան բերեցին Արցախի դուստրերին։ Երջանիկ ընտանիքներ կազմեցին։ Ալբերտի օջախում ծնվեցին Մանեն, Արան ու Անին, Արայի օջախում՝ Գեղամն ու Տաթեւիկը։