Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Անկախության օրվա` մայիսի 26-ի շքերթի փորձի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է 3 նորույթ` իսրայելական «Սփայդեր» զենիթահրթիռային համալիրներ և երկու տեսակի զրահամեենա` «Վուլֆը» և արդեն պատրաստի մասերից Թբիլիսիի ավիացիոն գործարանում հավաքված «Դիդգորին»: Այս մասին տեղակացրել է «Արսենալ» ռազմական-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Իրաքլի Ալադաշվիլին:

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԿԱՆԽԱՎՃԱՐ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսուհետ պաշտպանության նախարարությունը հնարավորություն կունենա հարյուր տոկոսանոց կանխավճար մուծել պետական ռազմական պատվերի համար: Կառավարությունում այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, որով նման վճարում նախատեսվում է առավել խոշոր և աշխատունակ ձեռնարկություններին: Իսկ այլ դեպքերում վճարումը մեծ մասամբ կկատարվի ավելի վաղ հայտարարված մատակարար ձեռնարկությունների համար շահեկան տարբերակով` գումարի 80 տոկոսը առաջին կիսամյակում, 20 տոկոսը` երկրորդ:

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Ուկրաինա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հետաքրքրվել է ԱՆ-225 Մրիա (ուկրաիներեն` երազանք) տրանսպորտային ինքնաթիռի երկրորդ նմուշի կառուցումն ավարտելու հնարավորությամբ: Ճիշտ է, ՌԴ ռազմական բյուջեում առաջիկա տարիներին այդ նպատակի համար գումար նախատեսված չէ: Իսկ ուկրաինական կողմը պատրաստ է վերսկսել ինքնաթիռի արտադրությունը պատվերների հստակ քանակության դեպքում: «Մրիա»-ի կառուցումն իրականացվել է ԽՍՀՄ-ում 80-ական թթ.:

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Ընթացիկ տարում Ռուսաստանի զինվորականները մոտ 15000 բնակարանային փոխառության նպատակային հավաստագրեր կստանան: Նախորդ տարի այդ թիվը կազմել է մոտ 8000: Զինծառայողների բնակարանային ապահովման հիփոթեքային-կուտակային համակարգի մասին դաշնային օրենքի համաձայն` պետությունը ամեն տարի զինվորականների անվանական կուտակային հաշիվներին գումար է փոխանցում, որը մասնակիցները կարող են տնօրինել համակարգին միանալուց 3 տարի անց միայն:

Շուտով Իրանում կստեղծվի կիբեռշտաբ, որի նպատակը պաշտպանությունն է ինտերնետի միջոցով կատարվող հանցագործություններից և համակարգչային վիրուսներից: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Մասուդ Ջազաերին:

Իրանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կառուցել խոշոր հածանավեր և օվկիանոսային նավեր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին` Սպահանի պոլիտեխնիկական ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Անցյալ տարվա փետրվարին իրանական նավատորմը համալրվեց տեղական արտադրության առաջին «Jamaran» հածանավերով:

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը: «Ուրիշ ճանապարհ չկա, եթե մենք ուզում ենք համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,– կարծում է «Ռոսօբօրոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդատու Անատոլի Աքսենևը: Նրա խոսքով, համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախաձեռնությունը թուրքական կողմինն է: