Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՄՆ պաշտպանության նախարարության գնումների և տեխնոլոգիաների վարչության ղեկավար Էշթոն Քարթերը հանդիպել է Northrop Grumman ընկերության և ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել է նոր սերնդի NGB ռմբակոծիչի ստեղծման հեռանկարները: Նախատեսվում է, որ նոր ինքնաթիռների ստեղծման և գնման ծրագրի վրա կծախսվի մոտ 40-50 միլիարդ դոլար: ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը մտադիր է NGB մեկ ինքնաթիռի համար վճարել 550 միլիոն դոլարից ոչ ավել:

ՌԴ հյուսիսային նավատորմի ռազմավարական նշանակության «Եկատերինբուրգ» ատոմային հրթիռային սուզանավը մայիսի 20-ին հաջողությամբ իրականացրել է «Սինեվա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում:

ՎԱՐԿԵՐ` ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Ֆինանսական և վարկային հաստատությունների մոնիտորինգով զբաղվող գերմանական Facing Finance ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ Deutsche Bank-ը վարկեր է տրամադրել կասետային ռումբեր արտադրող իսպանական Instalaza S.A. ընկերությանը, թեև Գերմանիան կասետային սպառազինության արգելքի վերաբերյալ կոնվենցիա է ստորագրել:

ԱՆԽԱԽՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը կգործի Իսրայելի հետ ստանդարտ համագործակցության սահմաններից դուրս, որպեսզի ապահովի և օժանդակի հրեական պետության ռազմական որակական առավելությունը: Հայտարարությունն արվել է հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (կազմակերպությունը պաշտպանում է Իսրայելի շահերը) հետ հանդիպման ժամանակ:

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Իրանի հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեխին հայտարարել է երկրում ամերիկյան լրտեսների խոշոր ցանցի բացահայտման մասին: Իրանի հետախուզական և հակահետախուզական օղակների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մոտ 30 մարդ է ձերբակալվել, ովքեր ղեկավարվել են ԿՀՎ-ի կողմից: Associated Press-ը նշում է, որ իրանական հաղորդագրության համաձայն` իրանցիների հավաքագրմանը մասնակցել են ԱՄԷ-ում, Մալայզիայում և Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԼՔՈՒՄ Է ԻՐԱՔԸ

Մեծ Բրիտանիան ավարտել է իր զինված ուժերի դուրսբերումը Իրաքից: Բրիտանացի զինվորականների դուրսբերումն սկսվել էր 2009թ. մարտի 31-ին: Այս տարվա մայիսի դրությամբ Իրաքում մնացել էին միայն Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ներկայացուցիչներ` հրահանգիչների կարգավիճակով, որոնք ուսուցանում և մարզում էին իրաքցի նավաստիներին: Այժմ նրանք էլ են վերադարձել տուն, և բրիտանացի զինվորականներ Իրաքում մնացել են միայն Բաղդադում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը աշխատելու համար:

ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԻԱՅՆ 2015Թ. ՀԵՏՈ

Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ամերիկյան համակարգի ծավալումը ՌԴ ատոմային զսպման ուժերի համար իրական սպառնալիք կդառնա 2015թ. հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Անդրեյ Տրետյակը: Այդ թվականին կավարտվեն ՀՀՊ համակարգի ստեղծման առաջին և երկրորդ փուլերը, և իրական հնարավորություն կառաջանա ռուսական միջմայրցամաքային հրթիռների և սուզանավերի հրթիռների խոցման համար: Կարդիականացվեն ամերիկյան հակահրթիռները, […]