Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ

Հունգարիայում՝ զորքերի հարավային խմբավորումում, իմ ղեկավարած մարտկոցը լավագույնն էր ողջ դիվիզիայում, բայց… «Վերակառուցումից հետո աստված գիտի, թե զորքերում ինչ սկսվեց: Երեսպաշտություն էր, նախկինից ավելի վատ: Անհնար էր այլեւս դիմանալ, ու զորացրվելու դիմում գրեցի, որն էլ իսկույն հարգվեց. զորքերի կրճատում էր սկսվել:
…92-ի ամռանը նշանակվեցի դիվիզիոնի շտաբի պետ: Հրամանատարը վաղամեռիկ Անատոլի Ղավալյանն էր, տեղակալը՝ այսօր գնդապետ Արտակ Գալստյանը: Ականանետներ ունեինք, ապա ստացանք Դ-30-ներ, որոնք տեղակայվեցին Վերին Կարմիրաղբյուրի մոտ:
Աշնանը եկան հայկական բանակ զորակոչված առաջին զինվորները՝ Վանաձորից ու շրջակա գյուղերից: Սկզբում զավեշտական իրավիճակներն անպակաս էին. մի օր հրամանատարի մոտ խորհրդակցություն էր, տեսնեմ զինվորներս շարքով բռնել են «Տարոն» թաղամասի ճանապարհը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Շրջանից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 4100 հոգի, զոհվել կամ անհետ կորել է 2300-ը:
Հայրենականի տարիներին շրջանը պաշտպանության ֆոնդին է մուծել 4,5 մլն. ռուբլի կանխիկ դրամ: Ռազմաճակատ է ուղարկվել շուրջ 11 հազար ծանրոց: 1942թ. նոր տարվա առթիվ շրջանի աշխատավորները Արեւմտյան ռազմաճակատ ուղարկեցին մեծ քանակությամբ ծանրոցներ` շնորհավորական բացիկներով: Ռազմաճակատի ռազմական խորհրդի պատասխան շնորհավորական նամակում մասնավորապես նշվում էր. «Ձեր նոր տարվա սրտագին խոսքերը մեզ ոգեշնչում են նորանոր սխրագործությունների եւ հնչում իբրեւ մի կոչ` է՛լ ավելի ուժգին հարվածել ֆաշիստական ճիվաղներին:

Օմարի երկրորդ հարձակման ժամանակ մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ձորերն ընկած թշնամու զրահատեխնիկան հանելն ու շարք վերադարձնելն էր։ Անասելի չարչարանքների գնով, լուսահոգի Իվանյանի օգնությամբ ու խորհուրդներով, 8-ից 5-ը մի կերպ հանեցինք։ Երեքը մնացին։ Ճանապարհը նեղ էր, հողը՝ փխրուն, իսկ եղանակը ժամը մեկ փոխվում էր։ Տանկերից մեկը մեջքի վրա ընկած էր։ Փորձեցինք՝ շարժիչն աշխատեց։ Մեր ուրախությանը չափ չկար։

-Աղդամի մատույցներում էինք։ Նախապատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մինչ հարձակումը խստիվ հրամայված էր՝ ոչ մի կրակոց, անօգուտ ոչ մի փամփուշտ չվատնել։ Դիրքավորվել ու սպասում էինք,- պատմում է ազատամարտիկ Թելման քեռին։ -Հակառակորդի կողմում նույնպես հանդարտ էր։ Զգացվում էր, որ պաշտպանական դիրքերն են ամրապնդում։ Սակայն օրվա մեջ ուղիղ երկու ժամը մեկ հրանոթով ուղիղ նշանառությամբ անվրեպ խփում էին մեր դիրքերին։ Այսպես՝ մեկ, երկու, երեք…

Վազգեն Սարգսյանն անձամբ գնում էր դիմավորելու տանկերով բեռնավորված ինքնաթիռները։ Երբ տանկերը՝ երկաթյա այդ հսկաները, իջեցնում էին բեռնատար ինքնաթիռից, մոտենում էր, շոյում, խոսում հետները, ասես շնչավոր արարածներ լինեին։
Տանկերի առաջին խմբաքանակը դիմավորելիս, Վազգեն Սարգսյանի հետ էր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը։

ՄԱՀԴ ԴԵՌ ՉԻ ԵԿԵԼ

«Իմ տանկի տակ 13 անգամ ական էր պայթել։ Ամեն անգամ հրաշքով ողջ էի մնում, ուշքս տեղն էր լինում, իջնում վերանորոգում էի տանկը ու շարունակում կռվել,- պատմում է նա։ -Մի անգամ (Քարվաճառի մատույցներում) մի ազերի էր փախչում տանկիս առջեւից։ Անձրեւոտ, ցեխոտ օր էր։ Մի պահ թվաց, թե ազերին մնաց թրթուրների տակ, երբ հետ նայեցի, տեսա, որ ողջ է։ Տանկը կանգնեցրի, ազերուն նստեցրի տանկի վրա ու շարունակեցի ճանապարհը։ Երբ հասանք Արազին, ես նրան վայր իջեցրի. «Գնա՛, ախպե՛ր, քո մահը դեռ չի եկել»։

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ԱՎԻԱՑԻԱ

1992-1996 թվականներին ավիացիայի վարչության պետ, պահեստի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանը 1977-ին ավարտել էր օդաչուական բարձրագույն զինվորական ուսումնարանը, ապա Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (երկուսն էլ ոսկե մեդալով, ինչպես եւ 2003-ին ավարտեց ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիան), կարճ ժամանակում դարձել էսկադրիլիայի հրամանատար եւ առաջին կարգի օդաչու, ապա նշանակվել հեռավոր թռիչքի ՄԻԳ-31 ինքնաթիռների՝ ԽՍՀՄ-ում երկու գնդերից մեկի հրամանատար: Այդ զորամասն ընդգրկված էր Խորհրդային Միության պետական սահմանի հեռավորարեւելյան հատվածի պաշտպանությունում.
«Երբ նշանակվեցի վարչության պետ, ամբողջ սպառազինությունը մի քանի ռադիոկայանք էր ու մի քանի զորային ՀՕՊ միջոց, որոնք նախկին խորհրդային բանակից գնդապետ Սերգեյ Գուրոկյանն էր ընդունել, նա էլ ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության դեռ միացյալ վարչությունում ՀՕՊ բաժնի պետն էր: