Պատմության էջերից

Արցախի Մարտունու շրջանի հինավուրց գյուղերից է ծննդավայրս՝ Խերխանը, Ծծքար լեռան փեշերին ծվարած։ Չորս կողմը լեռներ են, կուսական անտառներ։ Ծծքար լեռան կատարից նայելիս սքանչելի տեսարաններ են բացվում։ Լեռան անվան հետ կապված լեգենդներ են հյուսվել, որ շուրթից շուրթ են անցնում։ Դաժան կին է եղել սկեսուրը։ Հեզ ու խոնարհ հարսն այլեւս չի կարողացել դիմանալ նրա հալածանքին: Մի օր էլ առավոտ կանուխ դուրս է եկել տնից, բռնել դեպի լեռը տանող արահետը։ Երբ հասել է կատարը լեռան, մի վերջին անգամ նայել է գյուղին, հետո ծունկի իջել, աղոթել Աստծուն, որ իրեն ազատի տառապանքներից. «Քար դարձրու մարմինս, Տեր իմ, միայն ստինքներս թող, որ մանկիկս չզրկվի կենարար աղբյուրից»։

Մայիսը հաղթանակների ամիս է, ու հենց մայիսյան փառահեղ հաղթանակներին էր նվիրված օրերս մայրաքաղաքի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում տեղի ունեցած միջոցառումը, որը նախաձեռնել էին դպրոցի զինղեկ, Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյանը եւ կազմակերպիչ Արմինե Բաղդասարյանը։ Հյուրերը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան, դպրոցի նախկին ուսուցչուհի Գոհար Սողոմոնյանը, Արաբկիր վարչական շրջանի ազատամարտի վետերանների միության նախագահ Արծրուն Ստեփանյանը, Երեւանի կայազորային հոսպիտալի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ մայոր Միքայել Բայաթյանը, ազատամարտիկ Սամվել Փափազյանը, զինծառայողներ աշակերտների հետ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների խաչքար-հուշարձանին։

Ստալինգրադի ճակատամարտը (1942թ. ամառ-1943թ. ձմեռ), որին մասնակցում էին նաեւ հազարավոր հայեր Հայաստանում ձեւավորված 76-րդ, 136-րդ եւ 138-րդ հրաձգային դիվիզիաների կազմում, վճռական բեկում մտցրեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքի մեջ՝ խափանելով Կովկասի նավթային եւ Դոնի ու Կուբանի բարեբեր շրջանները զավթելու հիտլերյան ծրագիրը։ Այն գնահատվել է որպես բարձր ռազմարվեստի եւ հերոսության փայլուն արտահայտություն, որը մեծապես կանխորոշել է պատերազմի հաղթական ելքը։

Նա ամբողջ հոգով նվիրվեց Արցախի ազգային-ազատագրական պայքարի սուրբ գործին: Շատ կարճ ժամանակում ծանոթացավ լեռնային տեղանքով թռչելու գաղտնիքներին ու դարձավ ուղղաթիռի հրամանատար: Հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ դարանակալ թշնամին հրետակոծեց Հրայրի ուղղաթիռը, որը բոցավառվելով ընկավ Կիսս սարի մոտ…Մթագնեց երկինքը` սեւ ամպով ծածկելով սարը…Կտրվեց հրաշալի մարդու, մեծ հայրենասերի եւ վարպետ օդաչուի կյանքի թելը…

Երբ 1949 թվականի օգոստոսի 29-ին Շչոլկինը զեկուցեց Կուրչատովին, որ ատոմային ռումբը լիցքավորված է, պատրաստ փորձարկման, խորհրդային ատոմային ռումբի հայրը կատակով նետեց. «Դե ինչ, ռումբն արդեն անուն ունի, թող ունենա նաեւ կնքահայր՝ Շչոլկին ազգանվամբ»։ Փակագծերում ասենք, որ ռումբի՝ «ՀԺհ-1» անվանումը հապավում էր եւ նշանակում էր Ստալինի ռեակտիվ շարժիչ (реактивный двигатель Сталина).

1992-ի վերջին ադրբեջանական հրամանատարությունը օդային հարձակումների թիրախ էր դարձրել Վարդենիսը: Ինքնաթիռը ռումբ էր նետել Զոդ-Վարդենիս ամայի միջնատարածքում: Սերգեյ Գուրոկյանը Վարդենիսում ու Մարտունիում ելույթ ունենալով տեղական հեռուստաալիքներով, անձամբ կատարեց զինկոմիսարիատ ներկայացած հակաօդային պաշտպանության մասնագետների ընտրությունը, եւ Քարվաճառի սահմանագծում շուտով երկու «ՕՍԱ-ԱԿ» կայանք տեղադրվեց, իսկ 1992թ. դեկտեմբերի 11-ին Վարդենիսի օդային տարածքում ոչնչացվեց թշնամու ՄԻԳ-25 ինքնաթիռը՝ վկայելով, որ այս ուղղությամբ երկինքն այլեւս պաշտպանված է: