Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

Հայերը Ֆլորենցիայում հաստատվել են VI-VII դդ.։ Այստեղ կառուցել են Սուրբ Մինաս վանքը, որը մինչեւ XI դ. պատկանել է հայ Բարսեղյան միաբաններին։ Վանքում կա Ս. Մինասի խճանկարը (ստեղծվել է 1279թ.)՝ հայ թագավորի հանդերձանքով եւ արձանագրությամբ՝ Rex Armenia (թագավոր Հայաստանի)։

1992թ. Երեւանում տեղակայված նախկին խորհրդային ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Էրիկ Մարտիրոսյանը ծառայության ավարտին հագնում էր քաղաքացիական հագուստ եւ ուղղաթիռով գնում մարտական առաջադրանք կատարելու կամ հայ օդաչուներին իր փորձը փոխանցելու: Շուտով այդ մասին իմացան, եւ զորամաս եկավ 7-րդ գվարդիական բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆեոդոր Ռեուտը: Սպայական կազմի հետ խիստ խոսակցություն էր ունեցել եւ կտրականապես արգելել էր նրանց մասնակցելու մարտական գործողություններին: Հետո առանձին հանդիպել էր Մարտիրոսյանի հետ, բայց ոչ մի տույժ չէր տվել:

1992 թվականի ամռանը Ադրբեջանը մեծաքանակ վարձկանների օգնությամբ Հյուսիսային Արցախում խոշոր հարձակման անցավ, հուլիսի 3-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը ծանր մարտերից եւ հակահարձակման մի քանի անհաջող փորձերից հետո թողեցին Մարտակերտ քաղաքը, ինչը կանխորոշեց նաեւ մերձակա բնակավայրերի անկումը:

Հայոց հին ազնվական տոհմերից էին Ենիկոլոփյանները, որոնք, ըստ ավանդության, սերում էին Տարոնի Մամիկոնյաններից։ Տոհմի նախահայրը Զուրաբ Մամիկոնյանն էր, որը տիրապետում էր մի շարք լեզուների եւ թարգմանչի պաշտոն էր վարում վրացական արքունիքում (17-րդ դար)։ Այստեղից էլ ծագում է տոհմանունը՝ Էնիկոլոփ, որը վրացերեն նշանակում է «լեզվի տոպրակ» (տուփ)։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանում գործում էր «Վերաշինություն» հայկական կոմիտեն, որի 1916թ. փետրվարի 24-ի նիստում ընդունվում է այսպիսի որոշում. «Լսելով կոմիտեի փոխնախագահ Ա. Առաքելյանի առաջարկությունը հօգուտ պատերազմից տուժածների կոմիտեի միջոցներով Ա. Կուլեբյակինի «Մհերի դուռը» պոեմը եւ «Վանի վերհուշեր» բանաստեղծությունները հրատարակելու մասին՝ կոմիտեն որոշեց. գեներալ Կուլեբյակինի բանաստեղծական ստեղծագործությունները հրատարակել 3000 տպաքանակով եւ ողջ հասույթը հատկացնել պատերազմից տուժածներին»։

Իտալիայում գտնվող հայ բնակչության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են հայկական զորամասերին։ Հայկական մի զորամաս 6-րդ դարի կեսերին իր հետ Իտալիա է բերել բյուզանդական բանակի հրամանատար Ներսես Պատրիկը՝ նպատակ ունենալով Իտալիան ազատագրել գոթերից։ Առաջադրանքը հաջող կատարելուց հետո նա այնուհետ ջախջախեց ֆրանկներին ու ալամաններին, որոնք ներխուժել էին Իտալիա։ Փառապանծ հաղթանակներից հետո Ներսեսը նշանակվեց Իտալիայի փոխարքա (էկզարխ)։

Իսրայել Օրուն վերագրվող դրոշը. վերակազմություն

Ինչպես հայտնի է՝ մարտական դրոշը մի միջոց է, նշան, որը միավորում է զորամասը, մատնանշում նրա պատկանելությունը որոշակի պետության կամ խմբի զինված ուժերին, խորհրդանշում է զինվորական պատիվն ու միասնության գաղափարը, ճակատամարտի ժամանակ ցույց է տալիս զորքերի կենտրոնացման եւ հրամանատարության գտնվելու վայրերը։ Պատմականորեն մարտական դրոշների ներքո կատարվել են զանազան պաշտոնական արարողություններ, այդ թվում՝ զինվորական երդմնատվություն եւ պայմանագրերի կնքում։ Մարտադրոշը բարձրացնում է բանակի կամ առանձին ջոկատի բարոյական ոգին եւ մարտունակությունը, դառնում նաեւ ռազմական մասունք։