Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԻՆՉՊԵՍ ԷՐ Գ. ՆԺԴԵՀԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԶՈՐՔԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ

Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսած` նախ բարոյապե՛ս, նախ հոգիների՛ մեջ: Կռիվը միջոց է միայն` շոշափելի արտահայտություն տալու մեր ներքին վստահության, մեր ներքին հաղթանակին: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 1917թ. հոկտեմբերին բոլշեւիկները զավթելով իշխանությունը, շարունակում են 1914-1917թթ. որդեգրած մարտավարությունը Անդրկովկասում եւ մասնավորապես՝ Հայաստանում: Բավականին բարդ էր նման պայմաններում իրագործել հակաքարոզչություն, քանի որ Հայաստանը հաճախ զրկված էր լինում արտաքին […]

ԾԻՐԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Այսօր հանրապետության շուկաների վաճառասեղանների ամենաընտիր հայկական միրգը ծիրանն է։ Արտակարգ համեղ պտուղ, այն հայոց բուսաշխարհի հրաշալիքն է։
Ծիրանը չափազանց օգտակար, առողջարար միրգ է, որն իր մեջ պարունակում է կենսականորեն անհրաժեշտ շատ սննդանյութեր։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ այն համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։

Ի՞ՆՉԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՇՈՒՇԻՆ

Զորավար Անդրանիկը Կարինի (Էրզրումի) անկումից հետո նշանակվել էր արեւմտահայերից կազմված Հայկական առանձին հարվածող զորամասի հրամանատար: Հրաժարվելով ճանաչել Բաթումի պայմանագիրը` 1918թ. հունիսի 2-ին նա իր զորամասով հեռացավ Դիլիջանից՝ Պարսկաստանով անցնելու Միջագետք, միանալու անգլիական զորքերին եւ շարունակելու կռիվը Թուրքիայի դեմ:
Զորավարի ծրագիրն արագորեն տարածվեց ժողովրդի մեջ, ու մի քանի օրում մարտիկների թիվը բավական աճեց:

Իսկական մտավորականը միշտ իր ժողովրդի հետ է, եւ հատկապես՝ երբ պատերազմ է, եւ նույն այդ ժողովուրդն ապրում է դժվարին, ծանր օրեր։ Այդպես եղավ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ բազմաթիվ հայ մտավորականներ անդուլ աշխատանք ծավալեցին թիկունքում, մեկնեցին ռազմաճակատ՝ ոգեւորելու մարտիկներին, շատերը կռվեցին եւ ընկան քաջի մահով։
Հայրենական մեծ պատերազմում հայրենասեր գրողի իր առաքելությունը կատարեց անվանի արձակագիր, մայոր Հմայակ Սիրասը։

Անիմանալի են զինվորական կյանքի ճանապարհները՝ հաճախ դրանք հատվում են այնտեղ, որտեղ չեն սպասվում, եւ դրանով իսկ դառնում են կենսագրության ուշագրավ մի էջ, հիշվում եւ պատմվում։
Այդպիսի մի հուշ պատմում է գրող Հարություն Մկրտչյանը՝ «Անհայտ զինվորի հիշատակարանը» հայտնի վեպի հեղինակը։

Պատմական փաստերի կեղծարարությունն ու խեղաթյուրումը նոր երեւույթ չէ Ադրբեջանի համար. այն լայնորեն կիրառվել է ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ` դրանից հետո: Բոլոր ժամանակներում էլ այս գործին են լծվել հարեւան հանրապետության գիտնականներն ու մտավորականները, քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները, շարքային քաղաքացիները: Պատմական փաստերի կեղծումը հետապնդում է տարբեր նպատակներ` սեփական պատմության «մութ» էջերը թաքցնելուց մինչեւ հարեւան պետությունների տարածքներին հավակնելը:

Հայերը Ֆլորենցիայում հաստատվել են VI-VII դդ.։ Այստեղ կառուցել են Սուրբ Մինաս վանքը, որը մինչեւ XI դ. պատկանել է հայ Բարսեղյան միաբաններին։ Վանքում կա Ս. Մինասի խճանկարը (ստեղծվել է 1279թ.)՝ հայ թագավորի հանդերձանքով եւ արձանագրությամբ՝ Rex Armenia (թագավոր Հայաստանի)։