Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայտնի է, որ ժամանակակից թուրքական, ինչպես նաեւ ադրբեջանական պատմագրության համար կարեւորագույն թեմաներից են Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերի ցեղասպանությունը: Իրենց հոդվածներում, գրքերում եւ հրապարակային հաղորդումներում նրանք ջանքեր են թափում` հերքելու 1914-1918թթ. հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը: Այդ նպատակի համար ծախսվում են զգալի նյութական միջոցներ: Հրապարակի վրա գտնվող գրականությունը թարգմանվում է հիմնականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաեւ ռուսերեն լեզուներով: Հակահայ բովանդակությամբ գրականությունը ներկայացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահական գրադարանում, եւ հետազոտողը կարող է օգտվել նրանից առանց որեւէ սահմանափակման:

Հայ հին երեւելի գերդաստաններից էին Կամսարականները կամ Կամսարականք, որոնք, լինելով նախարարական տոհմ, նկատելի դեր են խաղացել 3-8-րդ դարերի հայոց պատմության մեջ։ Գերդաստանի հիմնադիրը համարվում է Կամսարը, որը, ունենալով իշխանական սերում, վայելել է Տրդատ Մեծի համակրանքը եւ նրանից որպես ժառանգական կալվածք ստացել Շիրակ եւ Երասխաձոր գավառները։ Մատենագրության մեջ դրանք անվանվել են նաեւ Արշարունիք՝ Կամսարի ավագ որդի Արշավիրի պատվին։

Հայ հին նշանավոր գերդաստանների շարքում իրենց արժանի տեղն ունեն Բեհբությանները (Բեհբութովները), որոնք ապրել եւ գործել են Վրաստանում։

1941թ. դեկտեմբերին գնդապետ Նիկոլայ Հովհաննիսյանը նշանակվեց Մոսկվայի մարզից Միջին Ասիա տարհանված հրետանային ուսումնարանի պետ։ Դա պարտադրված նշանակում էր. Հայրենական մեծ պատերազմի արդեն երկրորդ ամսին գնդապետը, որ նոր էր ավարտել գլխավոր շտաբի ակադեմիան, ուղարկվում է Լենինգրադի ռազմաճակատ՝ որպես Կարմիր բանակի հրետանային վարչության ներկայացուցիչ համակարգելու զորամիավորումների հրետանավորների փոխգործողությունները, սակայն կարճ ժամանակ անց վիրավորվում է արկի բեկորից, կորցնում ձախ աչքի տեսողությունը, եւ նրան հարկադրված ուղարկում են թիկունք՝ գլխավորելու հիշյալ ուսումնարանը։

Սմբատ Բագրատունին (ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են) 6-րդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր զորավարներից էր, քաղաքական գործիչ, որն անձնվիրաբար պայքարեց Հայաստանի անկախության համար՝ դիմադարձ կանգնելով բյուզանդական կայսր Մորիկի ուծացման քաղաքականությանը, որը նպատակ ուներ ռազմական, վարչական եւ եկեղեցական մի շարք միջոցառումներով վերջնականապես ծնկի բերել հայերին, այսպես ասած՝ «բյուզանդականացնել»։ Պատերազմներում տարած բազում հաղթանակների եւ անձնական քաջության համար Սմբատ Բագրատունին դարձել է լեգենդար հերոս, փառաբանվել միջնադարյան պատմիչների երկերում։ Ստորեւ՝ մեկ էջ նրա կյանքից, որը քաղված է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսի «Պատմությունից»։

ՆԱՑԻՍՏ ՍՊԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Երկրորդ համաշխարհային պատերազմում հիտլերյան Գերմանիայի պարտությունից հետո հազարավոր ֆաշիստ սպաներ իրենց ընդունակություններն ու գիտելիքները ներդրեցին արաբական երկրներում եւ ԱՄՆ-ում:
Գերմանիան արաբական երկրների հետ արդեն իսկ ուներ ջերմ բարեկամական հարաբերություններ: Արաբական նացիոնալիզմն ավանդաբար օգտագործվել է համաշխարհային տիրապետության ձգտող երկրների կողմից` «հին» կայսրությունները ոչնչացնելու համար: Ժամանակին բրիտանացիներն այդպես ոչնչացրին Օսմանյան կայսրությունը: Նույն այդ ուղով գնաց նաեւ բրիտանական կայսրությանը մարտահրավեր նետած Գերմանիան:

Հրաձգային տեխնիկայի խոշոր գիտակ եւ գյուտարար էր Վարդգես Փինաջյանը։ 1933թ. Երեւանում հրատարակվեց նրա «Գնդացրային հրաձգության տեխնիկան» ծավալուն աշխատությունը, որն անմիջապես գրավեց խորհրդային առաջատար մասնագետների ուշադրությունը։ Նա հրավիրվեց Մոսկվա եւ դասախոսական աշխատանքի անցավ Կարմիր բանակի «Վիստրել» հրաձգային մարտավարության ինստիտուտում։