Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈԿՐԻՇԿԻՆԻ 90 ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԽՍՀՄ-Ի

Սկիզբը` նախորդ համարում ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ Անհնար է, որ պատերազմի հատկապես վերջին փուլում խորհրդային ղեկավարությունը չմտածեր օդաչուների վերաբերյալ պետական քարոզչության մասին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է կործանիչ օդաչուներին: Երևույթը հնագույն և հիվանդագին հարց էր ավիացիայում: Բնականաբար, Ստալինին հարկավոր էր այնպիսի հերոս, որն իր ցուցանիշներով առաջ լիներ դաշնակիցներից, միաժամանակ ունենար անաղարտ անցյալ, գեղեցիկ արտաքին և լիներ […]

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ»

Ալեքսանդր Մակեդոնացու մասին գրվել է 30 հազար գիրք, իսկ նրա անցած ուղին դեռ շարունակվում է ուսումնասիրվել: Անշուշտ, նա իր կյանքով և գործունեությամբ հավերժացել է մարդկության պատմության մեջ: Եվ որպեսզի հասկանանք նման բացառիկ անձնավորության հոգեբանական կերպարի առանձնահատկությունները, անհրաժեշտ է նախևառաջ թերթել նրա մանկության էջերը:

ԻՆՔՆԱՇԵՆ ԶԵՆՔԵՐԻ ՈՒ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Ադրբեջանում, Հյուսիսային Արցախում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում 1990 թվականի հունվարյան դեպքերը վերջնականապես սասանեցին Ադրբեջանի հրահրած արյունահեղությունները բանակային ստորաբաժանումների կողմից կանխելու կարողության կամ դրա ցանկության նկատմամբ հավատը: Բոլորի համար պարզ դարձավ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրում ինքնապաշտպանության կազմակերպման և հատկապես` Շահումյանին ու Գետաշենին զինական ուժով սատար կանգնելու անհրաժեշտությունը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈԿՐԻՇԿԻՆԻ 90 ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԽՍՀՄ-Ի

Յուրաքանչյուր պատերազմ ունի իր հերոսները: Նրանք կարող են լինել իրական կամ շինծու, այն է` քարոզչական հերոսներ: Պետական քարոզչությունը շատ ժամանակ հենց իրական հերոսներին է դարձնում առավել ազդեցիկ` հերոսի անվանը չափազանց մեծ նշանակություն տալով: Նմանները խիստ անհրաժեշտ են ապագա սերունդը դաստիարակելու համար:
Օդային պատերազմների հերոսների մասին գրվել են հազարավոր գրքեր, նկարահանվել բազում կինոնկարներ: Հերոսների այս տեսակը յուրահատուկ համակրանքի է արժանանում ժողովրդի կողմից: Ցանկացած փոքրիկ տղա իր հոգու խորքում գոնե մի անգամ ցանկացել է օդաչու դառնալ, եւ եթե օդաչու, ապա, ինչ խոսք, ինչպես Չկալովը, Պոկրիշկինը, Կոժեդուբը կամ Նելսոն Ստեփանյանը:

ՍԻՄՊՈՒ  ԵՎ ՈՉ ԹԵ ԿԱՄԻԿԱՁԵ

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում և կեսերին կամիկաձեների կարիքը չկար` Ճապոնիան հզոր ռազմածովային նավատորմ ուներ, որի շնորհիվ զավթել էր Ֆիլիպինյան կղզիները և բազում այլ տարածքներ (ամերիկյան ռազմածովային նավատորմի թուլությունը պայմանավորված էր 1941 թվականի Փյորլ Հարբորի աղետալի պարտությամբ):
Իրավիճակը կտրուկ փոխվեց 1944 թվականի ամռանը, երբ Խաղաղ օվկիանոսում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ԱՄՆ ավիակրային հզոր նավատորմն սկսեց ճապոնական տորմիղին մեկը մյուսի հետևից ջախջախիչ պարտությունների մատնել:

ՏՐԻԱԴ. ՉԻՆԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են հայտնվում իտալական, ամերիկյան, ռուսական, չեչենական, նույնիսկ հայկական մաֆիաների մասին, սակայն շատ քիչ է խոսվում չինական մաֆիայի մասին: Մինչդեռ չինական մաֆիան` տրիադը, համարվում է աշխարհի ամենակազմակերպված մաֆիան: Այն համաշխարհային էթնիկական բիզնեսի խոշորագույն խմբավորումն է: Տրիադները աշխարհով մեկ վերահսկում և պաշտպանում են չինական բիզնեսը տեղական ռեկետից, այդ թվում նաև` պետականից: Իր կազմակերպվածությամբ և արդյունավետությամբ տրիադների հետ չի կարող մրցակցել ո՛չ իտալական, ո՛չ ռուսական, ո՛չ էլ մեկ այլ մաֆիա:

ԶԵՆՔԻ ՀԱՅ ԲԱՐՈՆԸ

2011 թվականի հոկտեմբերի կեսերին աշխարհի տարբեր թերթերում կարելի էր հանդիպել «Մահացել է մահ վաճառողը» նմանաբնույթ վերնագրերով մահախոսականների։ Մայամիի հիվանդանոցներից մեկում 82 տարեկան հասակում սրտի կաթվածից վախճանվել էր Սարգիս Սողանալյանը՝ 20-րդ դարի ամենախոշոր մասնավոր զինավաճառներից մեկը, որը այդ գործով զբաղվել էր Լիբանանում, Նիկարագուայում, Անգոլայում, Իրաքում, ինչպես նաեւ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Հանդուգն ու արկածախնդիր այս անձնավորության գործարքների մասին լեգենդներ ու առասպելներ էին շրջում, նրա դեմ հարուցված դատական գործերն անսպառ էին, թեեւ պետք է խոստովանել, որ նա զարմանալի վարպետությամբ միշտ էլ կարողացել էր ջրից «չոր» դուրս գալ, քանի որ հզոր կապեր ուներ քաղաքական գործիչների, բռնակալների, թագավորական տների հետ։