Պատմության էջերից
29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։
29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, կազմավորվեց ՀՀ զինված ուժերի անդրանիկ ստորաբաժանումը։
Հայոց բանակի ծնունդը գրանցվեց պաշտոնապես…
1941 թ. հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը, խախտելով միմյանց վրա չհարձակվելու՝ 1939 թ. կնքված պայմանագիրը, ուխտադրժորեն հարձակվեցին Խորհրդային Միության վրա… Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Երկիրը կանգնեց լուրջ սպառնալիքի առջև: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտարարեց զինապարտների զորահավաք:
Փետրվարի 25-ը հայ ժողովրդի պանծալի զավակ, զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։ Կան մարդիկ, կան հերոսներ, որոնք դուրս են ժամանակի չափումներից, քանզի նրանք պատկանում են բոլոր ժամանակներին։
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ Գագիկ Ստեփանյանը ծնվել է 1967 թ. փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։
ԽՍՀՄ ռազմարվեստի պատմության մեջ անգնահատելի է ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ավանդը: Նա ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում: Հայրը՝ Խաչատուր Բաբաջանյանը, իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ:
1972 թվականին, երբ Դավիթը դեռ 6 տարեկան էր, ծնողները, տեսնելով փոքրիկի օժտվածությունը, որոշեցին նրան ուղարկել դպրոց: Ձերժինսկու անվան դպրոցի տնօրենը, սակայն, կտրականապես հրաժարվում է ընդունել երեխային, որի յոթ տարին դեռ չէր լրացել: Ինչքան էլ մայրը՝ տիկին Էմման, համոզում էր նրան՝ ասելով, որ տղան շատ ընդունակ է, տնօրենն անդրդվելի էր: