Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԴԺՎԱՐԻՆ ԸՆԹԱՑՔ

Հուլիսի 15-ին հայկական ուժերը, զարգացնելով հակահարձակումը, Մարտակերտի ճակատում ազատագրեցին Սարսանգի ջրամբարի հիդրոհանգույցը, իսկ Ասկերանի ճակատում՝ Նախիջևանիկ գյուղը:
Հուլիսի 16-ին ԱՊՀ պաշտպանության նախարարների համատեղ խորհրդակցությունում մարշալ Շապոշնիկովը հայտարարեց, որ ԱՊՀ զինված ուժերը պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն Տաջիկստանում ու Մոլդովայում, իսկ Ղարաբաղում նույնը կատարել չեն կարող, քանի որ դրան դեմ է Ադրբեջանը, որի տարածքում է գտնվում Լեռնային Ղարաբաղը…

Պատերազմ սկսելու ամենահայտնի պատճառը առեւանգված գեղեցկուհի Հեղինեն էր, որի պատճառով սարսափելի կռիվ սկսվեց տրոյացիների ու հույների միջեւ: Թվում էր, թե հետո՞ ինչ` Հունաստանում գեղեցիկ բազմաթիվ ուրիշ կանայք էլ կային: Բայց ո՛չ. երկու կողմերն էլ որոշեցին գնալ մինչեւ վերջ եւ պատերազմում ունեցան մարդկային եւ նյութական մեծագույն կորուստներ:

ՑԱՎԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր քաղաքներում հուշարձաններ, խաչքարեր, հուշատախտակներ կան՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին. Ամստերդամ, Մարսել, Լիոն, Սիդնեյ, Լառնակա, Մայամի, Թեհրան, Ֆիլադելֆիա, Միչիգան, Սան Ֆրանցիսկո, Ավինյոն… Բոլոր այն վայրերում, որտեղ, կարեւոր չէ` մեծ թե փոքր, հայկական համայնք կա, որտեղ հայի սիրտն է բաբախում։

ՄԻ ԴՐՎԱԳ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ

1985թ. մայիսի վերջին Հայաստան ժամանեց Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Եգոր Լիգաչովը` Երևան քաղաքին Լենինի շքանշան հանձնելու նպատակով, ինչով քաղաքը պարգևատրվել էր ձեռք բերած հաջողությունների շնորհիվ։ Բնականաբար, մենք նրան պետք է ծանոթացնեինք քաղաքին, ցույց տայինք հիշարժան վայրերը։ Երբ գտնվում էինք Ծիծեռնակաբերդում, այցելեցինք մարզահամերգային համալիր։ Լիգաչովն ուղղակի ապշեց կառույցի թափից, շքեղությունից և շինարարության որակից։ Ըստ երևույթին, նրա մեջ այդ զգացմունքներից բացի նաև նախանձ առաջացավ. և նա փորձեց քննադատել մեզ` միջոցները շռայլելու և չափից դուրս շքեղություն թույլ տալու համար։

«ԹՈՒՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԿՐԹՅԱԼ ԱՎԱԶԱԿ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ»

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը համընդհանուր ոգևորություն առաջ բերեց հայության շրջանում: Հրապարակախոսները հայկական մամուլում հավատ էին ներշնչում, թե ռուսական զենքի հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական բռնատիրությունից: Բայց Րաֆֆին չտարվեց ոգևորությամբ և հույսեր չակնկալեց պատերազմի հետևանքներից: Նրա համոզմամբ, ազատությունը չի շնորհվում ի վերուստ, և յուրաքանչյուր ժողովուրդ այն կարող է նվաճել միայն սեփական ուժերով:

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալից երևույթ է կամավորական շարժումը։ 19-րդ դարում Թուրքիայի դեմ մղված բոլոր պատերազմներին հայերը մասնակցել են որպես կամավորներ։ Դրանում իր արտահայտությունն է գտել հայ ժողովրդի և՛ ռուսական կողմնորոշումը, և՛ հայ կամավորների կողմից իրենց արևմտահայ եղբայրներին օգնելու բուռն ու միանգամայն ազնիվ ձգտումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի բոլոր ծայրերից եկած հայերը, հրապուրված ֆրանսիական իմպերիալիզմի և ցարական Ռուսաստանի խոստումներից, Անտանտի դրոշի ներքո մասնակցեցին պատերազմին՝ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան փրկելու նպատակով։ Անտանտի պետությունները ձեռնամուխ եղան կամավորական ջոկատների կազմակերպմանը, որպեսզի դրանով իսկ փոքր ժողովուրդների ազատագրության կարգախոսի տակ քողարկեն պատերազմի թալանչիական բնույթը։

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

2004 թվական, Անկարա։
Ազատ ոճի ըմբիշ Մարտին Բերբերյանը, հաղթելով թուրք ըմբիշին, մտավ եզրափակիչ։ Այնուհետև վճռական գոտեմարտում նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
55 կգ քաշային կարգում տանելով երեք հաղթանակ` նա մտավ կիսաեզրափակիչ, ուր, ապրիլի 24-ին պարտության մատնեց իր մրցակից թուրք ըմբիշին, ապա և վճռական գոտեմարտում Ռուսաստանի ներկայացուցչին հարկադրեց «սպիտակ դրոշ պարզել»։