Թերթ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկվել է 1993թ. ընդունված այն օրենքը չեղյալ հայտարարելու հարցը, որի համաձայն` բանակում ծառայող համասեռամոլներին արգելվում է բացահայտել իրենց սեռական նախասիրությունները` առաջնորդվելով «Մի՛ հարցրու, մի՛ պատմիր» սկզբունքով:
Գերմանիայի իշխող կոալիցիայի ղեկավարները համաձայնության են եկել երկրում ժամկետային պարտադիր 6-ամսյա զինծառայությունը 2011թ. հուլիսի 1-ին վերացնելու վերաբերյալ: Ժամկետային զինծառայությունը Գերմանիայում վերահաստատվել էր 50 տարի առաջ, եւ այժմ դրա վերացումը էական փոփոխություններ կառաջացնի հասարակության մեջ:
Առաջիկա 10 տարվա ընթացքում ԱՄՆ-ը ծրագրում է միջուկային զենքի ենթակառուցվածքների արդիականացման եւ պահպանման նպատակով ծախսել ավելի քան 184 մլրդ դոլար:
WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի տեղեկությունների համաձայն` այս տարվա հունվարին ՆԱՏՕ-ն մշակել է Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան Ռուսաստանից պաշտպանելու ծրագիր: Բալթյան պետությունները ՆԱՏՕ-ի պաշտպանության կարիքն առանձնահատուկ սրությամբ զգացել են 2008թ.օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո:
Եվրոպական երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում համաձայնության են եկել իրենց երկրների ռազմական ներուժը միավորելու եւ համատեղ օգտագործելու վերաբերյալ: Դա երկրներից յուրաքանչյուրին հնարավորություն կընձեռի խնայելու պետական բյուջեի առանց այն էլ սուղ միջոցները:
Ես շատ հանգիստ կարող էի ծառայել Ռուսաստանի Դաշնության բանակում, այն էլ՝ մեկ տարի, հայրս էլ դեմ չէր, բայց ես որոշեցի վերադառնալ Հայաստան եւ ծառայել մեր ազգային բանակում, որի մասին լավ բաներ շատ էի լսել։ Անկեղծորեն եմ ասում, իմ որոշման համար չեմ փոշմանել,- ասաց շարքային Արսեն Քերօղլյանը։
Երիտասարդ զինվորի հայրը մեկնել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ, իսկ ավելի ուշ, երբ գործերը կարգավորվել են, տարել է նաեւ կնոջն ու երեխաներին։
Սահմանային այս գոտու հենակետերը հիմնականում տեղակայված են 3500 մետրից ավելի բարձրությունների վրա։ Լեռնագագաթների ուժեղ քամիները ձյան շունչ ու սառնություն են բերում։ Ամպի ծվենները գալիս փաթաթվում են սարերին, սահում մեր զինվորների ոտքերի տակով։ Թեպետ արեւն արդեն մայր էր մտնում, այս հենակետերում նույնպես հասցրինք ծանոթանալ մեր սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորների առօրյային, մարտական առաջադրանքների կատարմանը, կենցաղային ու սանիտարական պայմաններին, սննդին, բլինդաժներում ու խրամատներում կատարված հսկայածավալ աշխատանքներին։