Թերթ
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, իր երկիրը 2011 թվականի վերջին զորքը դուրս կբերի Աֆղանստանից: Ներկայումս մոտ 4600 գերմանացի զինվոր հսկում է Աֆղանստանի հյուսիսային մի հատված, ներառյալ Մազարի Շարիֆ և Կունդուզ քաղաքները: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահները պահպանում են Կունդուզի օդանավակայանը և ծառայում գերմանական հրամանանատարության ենթակայությամբ:
Մինչև 2020 թվականը Ռուսաստանի ԶՈՒ կհամալրվեն ավելի քան 1300 տեսակի սպառազինությամբ, այդ թվում` 220-ը նոր զինատեսակներով: Դրա համար կծախսվի ավելի քան 20 տրիլիոն ռուբլի` 640.7 մլրդ դոլար:

Անցյալ տարեվերջին ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն ափսոսանքով արձանագրեց, որ հայերը պատերազմից չեն վախենում: «Նրանք հաշտվել են պատերազմի անխուսափելիության հետ,- ասաց Ահմեդօղլուն,- եւ նույնիսկ ուզում են, որ պատերազմն անհապաղ սկսվի, քանի դեռ Ադրբեջանն ավելի չի ուժեղացել» («novosti.az», 21.12.2010):
Այո՛, հայ հասարակությունը պատերազմից չի վախենում: Ավելին, վստահ է, որ պատերազմը վերսկսվելու դեպքում հայոց բանակը նոր տարածքներ է ազատագրելու: Այդ են վկայում համացանցում անցկացվող սոցիոլոգիական հարցումները:

Հայոց մեծերի համար Ամանորի տոնը միշտ էլ մի գեղեցիկ առիթ է եղել նորից խոսելու հարազատ ժողովրդի հետ, իմաստավորելու կյանքը, խորհրդածելու անցած եւ գալիք ճանապարհների շուրջ։ Եվ ծնվել են խոսքեր, գրվել տողեր, որոնք այսօր էլ հնչում են նույն իմաստնությամբ՝ ճանաչել տալով ոչ միայն մեծերին, այլեւ ինքներս մեզ։
Հետաքրքիր է, ի՞նչ են մտածել, ինչպե՞ս են Ամանորը տեսել մեր մեծերը երկրի, ժողովրդի եւ իրենց իսկ կյանքի տարբեր ժամանակահատվածներում։

Ս. Ծնունդը Ընդհանրական Եկեղեցու ամենահին տոներից է, որ կարգել է Հակոբոս առաքյալը: Այն նաեւ Աստվածհայտնություն ենք անվանում, որովհետեւ ինչպես հունվարի 6-ին ծնվեց Հիսուս Քրիստոսը, այնպես էլ 30 տարի հետո նույն օրը մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով: Ուստի հունվարի 6-ի Ս. Պատարագից հետո, ի հիշատակ Հորդանան գետում Քրիստոսի մկրտության, հայոց եկեղեցիներում կատարվում է նաեւ ջրօրհնեք:
Հիսուս ծնվեց Բեթղեհեմի քարայրներից մեկում:

-Բաբայանների ընտանիքը բնակություն է հաստատել Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղում։ Գաղթել է պատմական Գարդմանա աշխարհից (Խանլարի շրջան, գյուղ Նուզգյար)։ Ռազմիկ եւ Ալվինա Բաբայանները մանկավարժ էին եւ հիմա էլ Մեծ Մասրիկ գյուղում զբաղվում են մանկավարժությամբ։ Երբ սկսվեց ազգային-ազատագրական զարթոնքը, նրանց միակ որդին՝ Արմենը, սովորում էր Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Արմենի պաշտամունքը Նժդեհն է, մեծ հայրենասերի գաղափարախոսության հետեւորդն է։ «Թողնելով ուսումը՝ զենքը ձեռքին եկել-միացել էր մեզ,- պատմում է Գեղամ Աբրահամյանը։ -Ամբողջ ջոկատով հաճախ էինք հյուրընկալվում նրանց հարկի տակ։

Արցախյան հերոսամարտին նվիրված գրականությունը հարստացավ եւս մեկով. «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել արձակագիր Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» վեպը, որը ազատամարտիկի թվով 12-րդ գիրքն է։
Տարբեր տարիներին հրատարակվել են «Այսպիսի պատմություն», «Հրեշտակների հովիտը», «Այսպես են մեռնում արծիվները», «Աստվածների կանչը», «Գրոհայինների հրամանատարը», «Լաբիրինթոս», «Շուշիի ազատագրումը», «Վիպակ տղամարդկանց համար», «Անահիտ աստվածուհու վերադարձը», «Զրույցներ Հրանտ Մաթեւոսյանի հետ» ժողովածուները, ինչպես նաեւ մանուկների համար գրված «Ինը թզուկ նվագում են պարկապզուկ», «Ավիկի Այբ-ն ու Բեն-ը» գրքերը։