Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀՐԵՂԵՆ ՈԳՈՒ ԿԱՆՉԸ

Շուտով լույս կտեսնի Սերժ Առաքելյանի «Հրեղեն ոգու կանչը» գեղարվեստական վավերագրական ակնարկների գիրքը, որը պատմում է արցախյան ռազմաճակատներում «Զորավար Անդրանիկ» ինքնապաշտպանական կամավորական ջոկատի մարտիկների ցուցաբերած արիության ու տոկունության, նրանց մարտական սխրանքների մասին։ Գրքի հերոսներն անձնուրացաբար կռվելով զավթիչների դեմ, իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հանրապետության սահմաններն ու Արցախը։ Հայրենիքի հանդեպ նվիրական սերն է, որ ոգեշնչում, մարտնչելու եւ հաղթելու ուժ էր տալիս նրանց։

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԳԵՏԱՇԵՆ

Մարտական հերթապահությունից հետո պայմանագրային զինծառայողներ Գեորգի Ղուկասյանը, Վարդան Պետրոսյանը, Գարեգին Ղուլյանը, Միրաբ Ղուկասյանը պատրաստվում էին ընտանիքներով տեսության գնալ Բաբկեն Ղուլյանի նորածին որդուն՝ Նարեկին, որի քառասուն օրը լրացել էր։ Նրանք բոլորն էլ Վարդենիսի Նորաբակ գյուղում բնակություն են հաստատել իրենց ծննդավայր Գետաշենի հայաթափումից հետո, մասնակցել են հայրենի սահմանների պաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Աստիճանաբար հարմարվել են նոր բնակավայրի բնակլիմայական պայմաններին։

ՏԱԳՆԱՊ. ՌԱԶՄԵՐԹ ԴԵՊԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ

Հունվարի տասնմեկին սկսված մարտավարաշարային պարապմունքները շարունակվեցին հաջորդ օրերին։ Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում հետեւեցինք երրորդ օրվա՝ զորամասի (գնդի) կազմով անցկացվող պարապմունքների ընթացքին։ Ուսումնական փուլի առաջին օրը հենց այստեղ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Տոնական միտինգի ժամանակ շնորհավորելով անձնակազմին՝ նախարարն այնուհետեւ ծանոթացել էր զինծառայողների կեցության, աշխատանքային եւ ուսման համար ստեղծված պայմաններին, հրետանավորներին կոչ էր արել աշխատել ջանասիրաբար, է՛լ ավելի բարձրացնել մարտկոցների եւ դասակների մարտունակությունը եւ վճռականորեն պայքարել զորատեսակի առաջատարը դառնալու, փոխանցիկ դրոշը նվաճելու համար։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Պայմանագրային զորամասի հրամանատար գնդապետ, Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները մարտական հերթապահություն են կատարում լեռների վրա գտնվող հենակետերում։ -Զորամասի կորիզը մարտական փառապանծ ուղի անցած տղաներն են, որոնք թրծվել են կատաղի մարտերում եւ տիրապետում են տարբեր զինատեսակների։ Տարիների հետ զորամասում բնականոն սերնդափոխություն է եղել՝ վաստակած հանգստի անցնողներին ժամկետային զինծառայությունից հետո փոխարինելու են եկել երիտասարդները։

ԵՐՐՈՐԴ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես Կոսովոյում, Իրաքում, այնպես էլ Աֆղանստանում մեր խաղաղապահները շարունակում են հաջողությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, բարձր պահել հայ զինվորականի, հայոց ազգային բանակի հեղինակությունը։ Հունվարի տասնվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնեց այդ երկրի զինուժի կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելու պատրաստ հայկական երրորդ ստորաբաժանումը։

WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի փաստաթղթերի համաձայն` ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Հնդկաստանի լաբորատորիաներից ահաբեկիչները կարող են կենսաբանական զենք գողանալ:

ԱՄՆ-ը այս բյուջետային տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին, Իրաքում և Աֆղանստանում պատերազմելու համար կծախսի 160 միլիարդ դոլար: Ռազմական ամբողջ բյուջեն կկազմի 725 մլրդ դոլար: Նախատեսվում է զինծառայողների աշխատավարձն ավելացնել 1.4%-ով: