Թերթ

Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1942-ին Կապանի Շիշկերտ գյուղում։ Հայրը՝ Ասատուր Հայրապետյանը, որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ մեկնել է ռազմաճակատ ու չի վերադարձել։ 1949-ին 7 տարեկան Վլադիմիրը կորցրել է նաեւ մորը։
Իմ մանկությունը տեւեց 7 տարի։ Մորս մահով մանկությունն ավարտվեց։ Ես չեմ սիրում որբություն բառը, սրտաճմլիկ դրվագներ չեմ պատմում անցյալից։ Պարզապես ինձ համար մինչ օրս ամենածանր, ամենացավոտ զգացումը կարոտն է. կարոտում էի մորս։ Ես ապրում էի հորաքրոջս ընտանիքում։ Նրա ամուսինը նույնպես չվերադարձավ ռազմաճակատից, եւ հորաքույրս միայնակ մեծացրեց իր երեք երեխաներին ու ինձ։

Փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեր ֆոտոխցիկը որսաց մասնագիտական պարապմունքների մի քանի ուշագրավ դրվագ։ Դասընթացների թեմաները տարբեր էին՝ հրանոթի գործնական կիրառում, տեխնիկական պատրաստություն, մարտավարություն եվ այլն։ Ուսումնական կետերում Դ-20 եվ Դ-30 հրանոթների մարտկոցների զինվորներն ու սպաներն էին։

Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի սպառազինության մեջ ընդգրկված են տարբեր տիպի հրթիռահրետանային կայանքներ, որոնք ի վիճակի են ոչնչացնելու հակառակորդի մոտիկ ու հեռու կրակակետերը, ռազմավարական նշանակության օբյեկտները, կենդանի ուժն ու տեխնիկան։ Անհրաժեշտ ուսումնական բազան, կրակադաշտը սովորելու, գիտելիքները հարստացնելու, հմտությունները կատարելագործելու հնարավորություն են տալիս ինչպես զինվորներին, այնպես էլ սպաներին։ Այս տարվա ձմեռային-գարնանային եւ ամառային-աշնանային ուսումնական փուլերի մեկնարկային մարտավարաշարային պարապմունքներն ավարտվեցին ուսումնական տագնապներով, որոնց ընթացքում կատարվեց անձնակազմի եւ ամբողջ մարտական տեխնիկայի տեղաշարժ դեպի կենտրոնացման շրջան։

Պատերազմների ժամանակ հրետանին ունեցել է նշանակալի դերակատարում, որովհետեւ հզոր զենք է, կարող է մեծ ավերածություններ առաջացնել եւ վճռել ճակատամարտի ելքը։ Վերջին 60-70 տարվա պատմությունը ցույց է տվել, որ կրակային ամենահզոր ուժը հրետանին է, բախումների ժամանակ կրակային խնդիրների 80 տոկոսը հրետանին է կատարում։ Ես հաճախ կատակով ասում եմ, որ հրետանին հոգեբանական զենք է, որովհետեւ հրետանու ներկայությունը, հրետանային հուժկու կրակը ոգեւորում, գոտեպնդում, խանդավառում է յուրայիններին, եւ հակառակը, վախ ներշնչում հակառակորդին։ Հրետանու մեջ ինչ-որ պաթոս կա, ուժ ու վեհություն։

Արդեն 17 տարի, ոսկեդեղին աշնան գուցե պայծառ ու արեւոտ, գուցե մառախլապատ մի օր, շարահրապարակ են դուրս բերվում մարտական դրոշները, նվագում զինվորական նվագախմբերը, եւ ողջ երկիրը շնորհավորում ու պատվում է հրետանավորներին:
Հոկտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի ու հրետանու օր հայտարարելու հրամանն այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրեց 1993-ի հաղթական աշնանը:

Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում դասախոսություններով հանդես կգան ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաներ, կանցկացվի կրակային պատրաստության վարժանք:

Մայոր Թ. Թամրազյանի մարտկոցի «Գրադ» կայանքի այս հաշվարկը՝ հրամանատար կրտսեր սերժանտ Սամվել Հարությունյան, հաշվարկի համարներ շարքայիններ Իշխան Սաֆարյան, Արմեն Հաջոյան եւ Հրաչյա Հարությունյան, անթերի գործողություններով նպաստեց զորամասի կազմով վերջերս անցկացված զորավարժության հաջողությանը եւ նվաճեց զորամասի լավագույն հաշվարկի պատվավոր կոչումը։ Այժմ տղաները նախապատրաստվում են հրետանավորների համաբանակային մրցույթին։