Թերթ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս համար, հատկապես` մեր օրերում: Այս մասին ինչ էլ ասենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի: Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տևական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի […]

Բանակի տարին չի սկսվում եւ չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Այս անգամ կասեմ՝ բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի եւ գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է։ Օրը ծնվում է՝ իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հոգսը, իր տագնապը։ Այն, ինչ երեկ գյուտ էր, այսօր դառնում է սովորական մի բան։ Այս ծննդյան շարժման մեջ բանակի երեկվա տեսքը չի գոհացնում մեզ։ Հենց այս անբավարարվածության զգացումով էլ աչքը բացում են բանակը եւ նրա պատասխանատուները։ Եվ ամեն ինչ սկսվում է զրոյից։
Ռուս կայսր Պավել Առաջինը 1800թ. խաղաղություն կնքելու առաջարկ է ստանում Նապոլեոն Բոնապարտից: Կայսրը հրամայում է բերել Եվրոպայի քարտեզը, փռում սեղանին, մեջտեղից ծալում և ասում.
-Միայն այսպես մենք կարող ենք բարեկամ լինել:
Արաբ խալիֆ Օմար Առաջինը 641թ. հրամայում է այրել Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանի բոլոր ձեռագրերը` հիմնավորելով այսպես.
-Եթե հույների գրվածքներում ասվում է նույնը, ինչ Ղուրանում, ապա դրանք ավելորդ են, իսկ եթե այլ բան` վնասակար:
Ամերիկացի սենատոր, նախագահի հատուկ խորհրդական Ֆիլիպ Օ’Դոնելը 1963թ. նոյեմբերի 22-ին` Ջոն Քենեդիի զոհվելուց հետո, դիմում է փոխնախագահ Լինդոն Ջոնսոնին.
-Պարո՛ն նախագահ, նախագահը մեռավ:

* Ադրբեջանը պետք է պատժվի Մանվել Սարիբեկյանին սպանելու համար: * Ճապոնական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ՊՆ-ին: * Ադրբեջանցի վետերանները ապաստան են խնդրում Հայաստանից: Ադրբեջանի հերթական ոճիրը Թեպետ հայ հասարակությունը քաջածանոթ է ադրբեջանցիների գազանություններին, այդուհանդերձ հոկտեմբերի 5-ին ճամբարակցի 20-ամյա պատանու` Մանվել Սարիբեկյանի մահը ադրբեջանական բանտում ցնցեց նրան: Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Մանվելն ինքնասպան է […]