Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Մեկ ամիս առաջ որդուս՝ Արմեն Սարգսյանին, ճանապարհեցինք ծառայության։ Իսկ այսօր գնում ենք մասնակցելու երդման հանդիսավոր արարողությանը։
Դեպի զորամաս ձգվող երկար ու ձիգ ճանապարհը թվում էր անվերջ ու անսահման։ Ընկել էի անցյալի հուշերի ու մտորումների գիրկը։ Փորձում էի վերհիշել անցած այն 20 տարիները, թե ինչպես մեծացավ որդիս։ Մեծացավ, հասունացավ, ավարտեց Երեւանի ճարտարագիտական համալսարանը եւ պատրաստակամություն հայտնեց ծառայելու հայրենիքին։ Զինվորագրվեց ու գնաց իր պարտքը կատարելու։

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում են ապրում Մկրտչյանները։ Օրերս նրանք գնացել էին N զորամաս՝ մասնակցելու իրենց որդու՝ Նաիրի Մկրտչյանի զինվորական երդման արարողությանը։ Նաիրին Մոսկվայում է ապրում, սակայն վերադարձել է Հայաստան, որպեսզի հայրենիքին իր պարտքը տա։
-Ճանապարհը երկար էր, մենք՝ անհամբեր։ Ու ճանապարհը տասն անգամ երկար թվաց մինչեւ հասանք զորամաս, առաջին զինվոր թոռս է,- հպարտություն, կարոտ, հուզմունք իրար խառնած՝ պատմում է զինվոր Նաիրիի տատիկը՝ Գյուլնազ Մկրտչյանը։

ԵՐԲ ՔԵԶ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՕՏԱՐՆԵՐԸ

2004թ. ապրիլին իտալական հայտնի «Ռիցցոլի» հրատարակչությունը հրատարակեց ծագումով հայ իտալացի գրող, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը։ Վեպը պատմում է 20-րդ դարի սկզբներին Անատոլիայում ապրող մի հայ ընտանիքի ողբերգության մասին։ «Սա իմ ընտանիքի պատմությունն է։ Նրանց կյանքը եւ երազները անավարտ մնացին։ Ես գրքում ուզում եմ լսելի դարձնել նրանց ձայնը»,- խոստովանել է Արսլանը։ Արյան կանչը, ըստ հեղինակի, իր մեջ խոսեց, երբ կարդաց Դանիել Վարուժանի ստեղծագործությունները. «Հատիկ-հատիկ արթնացան մանկության հիշողություններս, պապիս պատմությունները, հայկական եկեղեցու արարողությունները…»։

1968թ. Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում Ա. Ապպագո Նովելլոյի նախաձեռնությամբ հիմնվեց հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման կենտրոն։
Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանի գրականության ֆակուլտետի միջնադարյան եւ ժամանակակից արվեստի ինստիտուտում։

ԶԻՆՎՈՐՆ Է ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ

Վերիշենցի Մակար պապի ութսունը լրացավ հուլիսի 4-ին։ Չնայած պատկառելի տարիքին, աշխույժ է, եռանդով լեցուն, առավոտից իրիկուն աշխատանքի մեջ։
-Մեր գերդաստանն օրինակելի գերդաստան է։ Իմ հոր պապը՝ Օհանջանը, զինվորական է եղել ցարի ժամանակ,- մի պահ զոռ է տալիս հիշողությանը, ժպտում է բարի ու մի տեսակ զարմանում, որ չի հիշում, թե որ ցարի ժամանակ։ Հետո ձեռքը թափ տալիս, թե «հեսա կհիշեմ»։ -Օհանջանի հայրը Դաջունց է եղել։ Էլի զինվորական։

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ ՈՒ ԳԱԳԱԹԸ

Հենց տառերը ճանաչեցի, սկսեցի բանաստեղծություններ գրել։ Դա տեւեց մինչեւ 69 թիվը։ Երեսուն տարեկան էի՝ դեռ շարունակում էի բանաստեղծություն գրել։ Բայց երաժշտության նկատմամբ երկյուղած, ջերմեռանդ սերը, որ ժառանգել էի ծնողներիցս, անանցողիկ էր։ Բարեբախտաբար, մեր տանը հնչել է նաեւ դասական երաժշտություն՝ Շոպեն, Շուբերտ, Բեթհովեն… Մի օր մայրս ինձ ուղարկեց բանվորական ակումբ, որ տուն կանչեմ հորս (երրորդ թե չորրորդ դասարանում էի այդ ժամանակ)։ Հայրս դաշնամուր էր նվագում։ Նա վեր կացավ տեղից… Ես նստեցի դաշնամուրի մոտ… Էդ օրվանից ես դաշնամուրի մոտ եմ, նվագում եմ ուղեղումս պտտվող մեղեդիները։

Սալիմի տղաները… Խաչատուրը, Գառնիկը, Արծվիկը, Վահրամը… Չորսն էլ քաջ ու անձնուրաց, չորսն էլ այն ծանր, դժվարին օրերին առաջին գծում էին՝ մարտական զենքով ու զինվորի անբաժան ուսապարկով։ Այս մասին գիտեն բոլորը։ Գիտեն հայրենի Մեծ Թաղերում եւ ամբողջ շրջանում։ Գիտեն, որ ամենափոքրը՝ Վահրամը, 91-ին թողել է ժողինստիտուտը եւ Վալերի Բալայանի ջոկատում կռվել Մալիբեյլի, Հասանղայա եւ էլի մի շարք գյուղերի ազատագրման համար, ծանր վիրավորվել է, երեք անգամ վիրահատվել ու հրաշքով փրկվել մահից։ Հիմա երկրորդ կարգի հաշմանդամ է։