Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՄԵԴԱԼՆԵՐ` «ԶՈՐԱԿԱՆԻՆ»

«Վիվատ, պոբեդա» փառատոնին «Զորական» համույթը մասնակցել է 8 անգամ եւ ամեն անգամ էլ մրցանակներ է բերել։ Բայց այս տարվա մրցույթում, որին մասնակցում էին 24 համույթներ, 36 մենակատարներ եւ 18 հեղինակ կատարողներ, մեր տղաները նվաճեցին գլխավոր մրցանակը՝ «Գրան պրին»,- հպարտորեն նշում է Սպայի տան պետ գնդապետ Գուրգեն Խաչատրյանը։
Հաղթանակով վերադարձած «Զորականին» Հայաստանում եւս հաճելի անակնկալ էր սպասում. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Զորական» համույթի հինգ մենակատարներին՝ շարքայիններ Մարտին Ադամյանին, Արման Լազարյանին, Կարո Խաչատրյանին, Վիլեն Հովսեփյանին, Արթուր Կարապետյանին պարգեւատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով՝ միջազգային ասպարեզում ունեցած փայլուն հաջողության համար։

Հայկական բանակի ստեղծման եւ հզորացման կարեւորագույն փաստաթղթերի թվում առանձնահատուկ տեղ է գրավում 1991թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին» օրենքը, որի 2-րդ հոդվածում նշված նախարարությունների թվում իր արժանի տեղը գտավ նաեւ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ նախագահի 1991թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով Վազգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար։

Արցախյան ազատամարտ: Հազարները զենք վերցրին` իրենց խաղաղ կյանքը դարձնելով պայքար: Ջամբոն (այդպես էին անվանում ընկերները նրան) փոխվեց, դարձավ ավելի խիզախ, պատերազմը նրա մեջ բացահայտեց նոր որակ, նոր հատկություններ: Նա ոչ միայն խիզախ օդաչու էր, այլեւ փայլուն նշանառու: Երկինքը Ջամբուլադի տարերքն էր: Երկնքում իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում: Նրա համար լավ ու վատ եղանակ գոյություն չուներ: Եթե թռիչքը անհրաժեշտ էր, ուրեմն պետք է թռչեր առանց երկմտելու` հույսը դրած Աստծո վրա:

ՎՈՒՐԳԸ

Զանգեզուրի լեռնաշղթայի գեղատեսիլ անկյուններից մեկում է ծվարել հայ ազատագրական շարժման ու հոգեւոր զարթոնքի ջատագովներ Մելիք-Թանգիների նստավայրը։ Այսօր մենք մեծագույն հպարտությամբ ենք արտասանում Դավիթ Բեկի տաղանդավոր զորավարներից Տեր-Ավետիսի, 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի մասնակից հազարապետ Մելիք-Թանգիի, 1912-48 թվականներին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, բանասեր Ներսես Մելիք-Թանգյանի, աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի, Խորհրդային Միության հերոսներ Լիպարիտ Իսրայելյանի, Սամսոն Մկրտումյանի անունները։

Ղաջարյան կայսրության ժամանակ՝ Ֆաթհալի շահի թագավորության տարիներին, հայազգի Մանուչեհր խանը եղել է Իրանի վարչապետը։ Նրա եղբայրը՝ Սուլեյման խանը, Իրանի Խորասանի եւ Լորեստանի նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։
Մանուչեհր խանի եղբորորդին՝ Ջահանգիր խանը, Իրանի արդյունաբերության նախարարն էր եւ զինանոցի պետը։

ՀԱՂԹԵՑԻՆՔ ԵՎ ԿՀԱՂԹԵՆՔ` ՈԳՈՎ, ԿԱՄՔՈՎ, ԳԱՂԱՓԱՐՈՎ

Մենք փոքր երկիր ենք, եւ բնական է, որ որոշ հարցերում խոշոր տերությունները կարող են իրենց սեփական խաղը խաղալ` առանց մեր պահանջները հաշվի առնելու: Սակայն պատմական կոնկրետ օրինակները համադրելով` համոզվում ես, որ, այնուամենայնիվ, սեփական շահերը պաշտպանելու հնարավորություն կա` իրադարձությունների հորձանուտում ճիշտ կողմնորոշվելու, քաղաքական կամքի եւ մարտունակ զինված ուժերի առկայության դեպքում:

ԲԱՑԱԿԱ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՊԱՀ

Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 1969թ. փետրվարի 14-ին ծնված Վոլոդյա Դարբինյանը զոհվեց 1992-ի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի բնակչության տեղաշարժի ընթացքում, շրջափակման մեջ՝ իր 12 նահատակ ընկերների հետ փրկելով գյուղի բնակչությանը։
Այդ օրը Վոլոդյան կբոլորեր իր ծննդյան 25 տարին։ Եռաբլուրում հավաքվել էին Արծվաշենի 12 նահատակների հարազատները՝ վշտակցի միությամբ մի ընտանիք դարձած։
Սեղանին բուրում է Վոլոդյայի Նվարդ մայրիկի թխած հացը, ծփում է արնագույն գինին։