Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՍԱՍՆԱ ԱՐԾԻՎԸ

Աշնակ գյուղում մեծ շուքով տոնվեց քաջ ֆիդայապետ Գևորգ Չաուշի մահվան 105-րդ տարելիցը։ Միջոցառումն սկսվեց առավոտյան։ Երևանում մեծ հայորդու հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Էրգիր» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, մտավորականներ, անհատ մարդիկ, որոնց համար Գևորգ Չաուշ անունն անանձնական հպարտություն է ու բարոյական վեհություն։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց Աշնակում, որտեղ դեռ խորհրդային տարիներին հերոսի անվամբ հուշարձան է կառուցել Գևորգ Մելքոնյանը (մեծ հայդուկապետի ազգականը, որը հիմա ննջում է Ֆիդայատանը) և Տունն այդ կոչել Գևորգ Չաուշի անվան Ֆիդայատուն։

ՀՈՒՇԱՔԱՐ՝ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ

Բարեկամավանը Տավուշի մարզի գյուղերից է, մեր հանրապետության հյուսիսարևելյան դարպասը, երեք կողմերից շրջապատված ադրբեջանական բնակավայրերով։ Գյուղը դարեր շարունակ եղել է ազգամիջյան բախումների թեժ կետերից մեկը։ Անցյալ դարավերջի հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից էլ Բարեկամավանը կրկին դարձավ ազգամիջյան ընդհարումների կիզակետ, գնդակոծությունների թիրախ, պատերազմը մտավ գյուղ, ավերեց տներն ու ավերակեց մարդկանց հոգիները, հազար ցավ, տառապանք ու կորուստ պատճառեց։ 1991թ., երբ դեռ բանակը չէր կազմավորվել, ադրբեջանցիները հասել էին գյուղի մատույցներին։ Գյուղի տղամարդիկ ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց հողը։

«ՄԵԶ ՄԱՀԱՊԱՐՏ-ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ»

1992-ի հոկտեմբերին Սպարապետը կոչ էր անում ազգին` 500 մահապարտ տալ հայրենիքի փրկության համար։ 500 հոգի, որոնք կկռվեին ամենաթեժ կետերում՝ չխնայելով կյանքը։ 500 հայրենասեր, 500 խիզախ, 500 նվիրյալ… Այսօր մեզ մահապարտ-մտավորականներ են պետք, որոնք կմտնեն Տաճար ու կասեն՝ Իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք…

ՍԿՍՎԵՑ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Հունվարի սկզբին Ֆիզուլիում տիրող անիշխանության ու անվերահսկելի զինված կազմավորումների գործողությունների պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն:
Հունվարի 4-5-ին ծանր մարտեր էին Տավուշի ու հատկապես Ներքին Կարմիրաղբյուրի սահմաններում. հայկական ստորաբաժանումները ձգտում էին գրավել գյուղը գերիշխող բարձունքը:
Հունվարի 5-ին Էլչիբեյը խոստացավ հաղթանակով ավարտել 1993-ը, թեև իշխանության գալիս խոստացել էր հաղթանակը բերել երեք ամսում:
Նույն օրը եթեր հեռարձակվեց «Զինուժ» հեռուստածրագրի անդրանիկ թողարկումը:

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Գ. ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ

Նախ՝ ի՞նչ ասել է դիցարան։
Հին հայերենում լայնորեն գործածվել է «դից» բառը, որը նշանակել է աստված։ Այստեղից էլ դիցուհի՝ աստվածուհի, դիցապաշտ՝ աստվածապաշտ, դիցաբան՝ աստվածաբան և այլն։
Հին հայերի պատկերացումներում, ուրեմն, դիցարանն աստվածների հանգրվանն էր, այսպես ասած՝ նրանց հավաքատեղին, կացարանը։ Կրոնական իմաստով դիցարանը նույն պանթեոնն է, որտեղ «թեո» բառարմատը նույնպես նշանակում է աստված։ Այստեղից էլ թեիստ՝ աստվածադավան, աթեիստ՝ աստվածամերժ, անաստված։ Հետագայում պանթեոնը ձեռք բերեց հանգստատան, գերեզմանատան իմաստ. այնտեղ հանգչում են մեծ անհատները, որոնց աստվածացրել է ազգը։

Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արեւելքից (1911թ. եւ 2005թ.)

Մխիթար աբեղայի հիշատակարանը հնարավորություն է ընձեռում գրանցելու Արևելյան Հայաստանում ապստամբության ճիշտ նախօրեին հայկական հետախուզության իրականացրած ևս մեկ խոշոր գործողություն։
1722 թ. գարնանն Օսմանյան կայսրության սահմաններից ներս` Վանա լճի Լիմ կղզու նույնանուն մենաստանում («անապատում») գումարվել է մի գաղտնի խորհրդաժողով` արևմտահայկական Վասպուրական նահանգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների մասնակցությամբ։ Գաղտնի քննարկումները, կամ, ինչպես դրանք բնութագրում է Լիմ անապատի սպասավոր Մխիթար աբեղան` «զրոյցք գաղտնի եւ ծածկախորհուրդս», տևել են ընդհանուր առմամբ յոթ օր։ Լիակազմ նիստեր տեղի են ունեցել երեք անգամ, հավանաբար, յուրաքանչյուր անգամ նոր մասնակիցների ընդգրկումով։ Գլխավոր ելույթով հանդես է եկել «քաջահամբաւ եւ արիասիրտ» մի ռշտունեցի վարդապետ` Ներսես անունով։

ՄԻ ՊՏՂՈՒՆՑ ՎԱՍՏԱԿ

1991 թվականն էր, երբ մեր ուսումնարանը վերաորակավորվեց և դարձավ ռազմամարզական վարժարան։ Սաներից շատերը խուճապի էին մատնվել՝ ո՞ւր գնալ սովորելու, թեև նոր ղեկավարությունը ոչ միայն դեմ չէր, այլև շահագրգիռ էր, որ տղաները մնան և ստանան ռազմական կրթություն։ Հենց այդ օրերին էր, որ ինձ մոտեցավ իմ լավագույն սաներից մեկը՝ Դավիթ Թարոյանը.
-Ի՞նչ խորհուրդ կտաք, ընկեր Դանիելյան, շարունակե՞մ ուսումս այստեղ…