Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԽՆԴՐԱՆՔՍ ՉՄԵՐԺԵՍ

Տիկին Գոհարը ամուսնուն և իր ջոկատի տղաներին սահման ճանապարհելիս բարեմաղթում էր.
-Մարաթուկի սուրբ Աստվածածինը պահապան լինի ձեզ…
Հետո ականջը սահմաններից եկող-գնացող տղաների տեղ հասցրած կցկտուր լուրերին՝ լսարան մտնելուց փորձում էր պատասխանել ուսանողների բազմաթիվ հարցերին։ Իսկ ուսանողները հետաքրքրասեր էին, հայրենասեր՝ մտքով ու հոգով հայրենի սահմաններում։

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Հայ գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցը Հայոց կաթողիկոսին պատկերել է այն պահին, երբ նա ստացել է տխրահռչակ հրովարտակը՝ հունիսի 12-ի օրենքը (1903) հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին, ինչը նշանակում էր հայ թեմական դպրոցների փակում։ Նամակը փակ ծրարում ընկած է Վեհափառի առջև, որի բովանդակությունը սակայն հայտնի է նրան. այդ մասին հայտնել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի նախաձեռնողներից մեկը՝ Երևանի նահանգապետ Նակաշիձեն։

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՎԱՆԵՑԻՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայ ազատագրական պայքարի ամենահմայիչ դեմքերից էին վասպուրականցի Ալեքսանդր Պետրոսյանը (Պետո) և իր նշանածը՝ Զարուհի Տերոյանը՝ հայտնի ֆիդայի Տիգրան Տերոյանի քույրը։
Կիրակի օրը Պետոն և Զարուհին Վարագա վանքի սաներին տանում էին Վարագա սար և հրաձգության վարժեցնում։ Կարճ ժամանակ հետո վանեցի տղաներն այնքան դիպուկ էին կրակում, որ նրանց արձակած գնդակը գետին չէր ընկնում։

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Գաղտնիք չէ, որ ժամանակակից նորագույն տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են մեր կյանքը։ Սակայն շատերը չգիտեն, որ մեզ շատ հարցերում օգնող, ուղղակի անհրաժեշտություն համարվող այս սարքավորումները նաև իրենց վնասակար կողմն ունեն։ Օրինակ` բջջային հեռախոսը, որը դարձել է շատերիս կյանքի անբաժան մասնիկը։ Նախկին պարզունակ բջջային հեռախոսներին այսօր փոխարինելու են եկել կատարելագործված, գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ տարբերակները։ Բջջային հեռախոսներն արդեն վաղուց միայն զանգելու համար չեն, դրանցով կարող ես նամակներ (SMS) ուղարկել, նկարել, տեսագրել, հեռուստահաղորդում նայել…

Եվրոպայի համալսարաններում կրթություն ստացած հայ շատ բժիշկներ ծառայել են օսմանյան բանակում։ Նրանցից շատերը կայսրությանը մատուցած ծառայությունների համար արժանացել են փաշայի եւ բեյի տիտղոսների։ Նրանցից էր Գաբրիել փաշա Սեւանը (1822-1900թթ.), որ օսմանյան ռազմածովային նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկն էր։

Ամերիկահայ ախտաբան, բժիշկ Ջեք Գեւորգյանը քարոզում էր էվթանազիա (լավ մահ, հեշտ մահ), այսինքն` անբուժելի հիվանդ մարդուն ցավից ազատելու համար կյանքից զրկել։ Նա ստեղծեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների եւ թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու ոչ ունակ հիվանդներին։ Մերսիտրոնից օգտվել է ավելի քան 130 մարդ։

1241թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում հիմնադրվել է մի հիվանդանոց, որտեղ առանց ազգային ու դասային խտրականության բուժվում էին բոլորը՝ շինականն ու զորականը, արհեստավորն ու արքունականը։ Հիվանդանոցի հիմնադիրն էր Կիլիկիայի հայոց թագուհի, Լեւոն Բ Մեծագործ արքայի դուստրը՝ Զապելը (1215-1252)։ Նա անձամբ իր զավակների հետ խնամում էր հիվանդներին։ Այս հիվանդանոցը գոյատեւել է 134 տարի, մինչեւ 1375թ. ապրիլի 20-ը, երբ Սիսն ընկնում է, եւ կործանվում է Կիլիկիայի հայկական թագավորությունը։