#21 (1534) 14.06.2024 – 21.06.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:

Օրերս անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայողները ամենաբարդ իրավիճակներում արագ և հմտորեն կատարում են մարտական խնդիրը: Նրանք լինում են ամենաթեժ կետերում, ծառայում են հայրենիքին առանց փառքի իրավունքի:

ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող «Բանակային խաղերին» արդյունավետ նախապատրաստվելու և ռազմակիրառական մարզաձևերը հանրայնացնելու նպատակով զորամասերից մեկում անցկացվել են ռազմականացված քառամարտի, ինքնաձիգից և ատրճանակից հրաձգության մրցումներ։

Մայոր Հրայր Ազիզյանը Եղեգնաձորից է: Պատանեկան տարիներից առանձնահատուկ սեր ու հարգանք է ունեցել ծառայության, զինվորական համազգեստի նկատմամբ:

Շահե Տեր-Հարությունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա՝ Գեղարվեստի պետական ակադեմիան: Այժմ մշտապես բնակվում է Հայաստանում, զբաղվում է խեցեգործությամբ: Նրա ստեղծագործությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում: