Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#47 (1418) 1.12.2021 – 7.12.2021

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԲԵԺԱՆՅԱՆ

-Արմենը երազում էր դերասան ու երգիչ դառնալ: Շատ լավ Սայաթ-Նովա էր երգում: Երգելուց բացի, այլ սիրած զբաղմունք էլ ուներ. տարված էր տեխնիկայով: Մեզ համար տասը տարեկանում քաղցր բամբակի ինքնաշեն սարք էր պատրաստել: Ուղղաթիռ էր սարքել, և այն մի քանի րոպե կարողանում էր սավառնել։ Ատրճանակ էր պատրաստել, որը կրակում էր,- այսպես սկսվեց մեր զրույցը Արմեն Բեժանյանի քրոջ՝ Նարինե Բեժանյանի հետ:

ԶԻՆՎՈՐ ՏՈՆԻՆ

Ոսկեփայլ, խիտ գանգուրներով Տոնիի գրավիչ արտաքինն ու խելամտությունը Գուսանա գյուղում բոլորին էր հիացնում: Հենց քայլեց, խոսեց՝ իրեն մեծ համարեց, սիրեց աշխատանքն ու փոքր հասակից փորձեց օգնել ծնողներին: Փայտ կոտրելիս նմանակում էր Ադրիանո Չելենտանոյին: Երգով, պարային շարժումներով կոտրում էր փայտն ու զվարճանում՝ հրճվանք պատճառելով նաև մյուսներին: Մայրը՝ Տիրուհին, քույրերը՝ Տուֆինկան, Տաթևը, եղբայրը՝ Գուրգենը, և հայրը, մի առանձնակի սիրով ու հոգատարությամբ էին վերաբերվում անկաշկանդ ու աշխատասեր Տոնիին:

ՀԱՅՔ

Հայ իրականության մեջ առաջին հեղինակը, որը երջանկություն է ունեցել իր գրվածքները տպագրված տեսնել կենդանության օրոք, տաղերգու Հովհաննես Թլկուրանցին էր։ Նա մահացավ 1525-ին. 70 տարեկանում, բայց դեռեւս 1513-ին հայոց առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտն իր հրատարակած «Տաղարանում» զետեղել էր նաեւ Թլկուրանցու գործերը։ Դրանք կազմում էին գրքի մեծ մասը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեևին ձիթենու ճյուղեր է նվիրել, որոնք խորհրդանշում են խաղաղություն եւ բարգավաճում: