Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1416) 17.11.2021 – 23.11.2021

«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2021»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի զինվորական ստորաբաժանումները:

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

ՀՀ ԶՈւ ավիացիոն բոլոր ստորաբաժանումները ունեն օդերևութաբանական ծառայություններ, որոնք ինչպես ամենօրյա, այնպես էլ շուրջօրյա ռեժիմով ապահովում են ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, ինչպես նաև պարաշյուտային թռիչքների օդերևութաբանական տեղեկատվությունը, նպաստում ավիացիային առաջադրված խնդիրների օպերատիվ, արդյունավետ և որակով իրականացմանը։

ՄՈՆԹԵՆ

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 64 տարեկան:

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...

Ադրբեջանա-թուրքական զորքերի կողմից հրահրված լայնածավալ վերջին պատերազմի ընթացքում «սպիտակ բանակի» զինվորները»՝ բժիշկները, բուժակները, բուժքույրերն էլ զինվորի նման, զինվորի նվիրումով ու պատասխանատվությամբ անդուլ պայքարում էին կյանքեր փրկելու համար:

ՉԱՐՈՆ

Արցախյան վերջին պատերազմում գործած սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած մարտիկի անձնագրում գրված է՝ Համլետ Խաչատրյան, բայց և՛ մանկության, և՛ մարտական ընկերները Չարո են ասում: Չարոն ամենաքաջն էր, Չարոն ամենաընկերասերն էր, Չարոն ամենաբարին էր, Չարոն ամենահայրենասերն էր…

ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, համագործակցելով «Կոլաժ» հրատարակչատան հետ, երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն), լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզը: Նախաձեռնությունն իրականացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ:

ԱՃԱՐԿՈՒՏՑԻ ԴԱՎԻԹԸ

Անուշ ժպիտով այս տղային, վստահ եմ, շատերն են հիշում WarGonzo-ի՝ 44-օրյա պատերազմի օրերը լուսաբանող տեսանյութից։
Սերժանտ Դավիթ Շահնազարյանն է…